Հատված ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետ հարցազրույցից:
– Ոստիկաններն ապրիլի 9-ի կեսօրին Բաղրամյան– Դեմիրճյան խաչմերուկում այդպես էլ վարվում էին ցուցարարների հետ՝ բռնություններ կիրառում նրանց նկատմամբ։ Ինչո՞ւ չեք պատժում ոչ իրավաչափ գործող ոստիկաններին։
– Պատժելը բարեփոխումների գլխավոր խնդիր ես չեմ համարում, այ, նայեք, շուրջ 10-12 ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել։ Վարչության պետի տեղակալը, ուղղակի իմ կողքին կանգնած էր, ու քարով հարվածեցին նրա գլխին։ Իսկ ես տեսա նրանց մոտ հանդուրժողականություն ու կարեկցանք հասարակությունից քար նետողին…. Իսկ եթե ինչ-որ տեղ ինչ-որ դրվագ էլ իրավաչափ չի եղել, թող ներեն ինձ, որովհետեւ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան ես չեմ հասցրել անել…
– Պարոն Գասպարյան, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ համագումարում
Կարդացեք նաև
անդրադառնալով ապրիլի 9-ի հանրահավաքին իրենց չմիանալուն,
ասել էր. «Միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի
հետ աղոթեի՞։ Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»։
Ի՞նչ կասեք այս մասին։
– Հենց իրենց՝ ընդդիմությանը մեջբերեմ. Լեւոև Տեր-Պետրոսյանը տարիքով մարդ է, դա իր կարծիքն է, իսկ մեծ հաշվով ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում… քաղաքական…: Եթե հավատքը ժամանց է, ուրեմն դեռ մեռելներից հարություն չեն առել։
– Արդյո՞ք հնարավոր է հավատքն ու ոստիկանապետի պաշտոնը համատեղել։
– Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացուն է պետք հավատքը։ Հավատքով մարդը դավաճան չի լինում, սրիկա չի լինում, արնախում չի լինում, չի թաթախվում արյունների մեջ, չի փնովում ուրիշներին, ողջերին չի թաղում, հավատքով մարդը հանդուրժող է, բայց դա չի նշանակում, որ հավատքով մարդը գառ է, որ ով դանակն առնի ու հասնի… Ո՛չ, հավատքով մարդը զորավոր է… Եվ բոլոր նրանք, ովքեր ծաղրում են մեր աղոթքը, թող Աստված իրենց արածով իրենց դատի, ներողամտությունն էստեղ ավելորդ եմ համարում։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»
լևոն տպ-ն չի վաստակել Ձեր պատասխանը, բայց մի այլ հարցում Դուք կարող եք օգնել երևանցիներին ելնելով Զեր սկզբունքներից թե հավատքի տեսակետից, թե ելնելով Ձեր զբաղեցրած պաշտոնից. Ազատեք մանկական այգին միասեռականներից, խնդրանք է, հորդոր, պահանջ…