Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, ժամը 22.00 սահմաններում Գյումրու Անի թաղամասի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում հյուրընկալված Եղիշե Սմբատի Թորոսյանը նռնակ է պայթեցրել Եղիազարյանների բնակարանում, որից տուժել է թե ինքը, թե տանտերերը` Հասմիկ ու Կարապետ Եղիազարյանները: Նրանց տեղափոխել էին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն:
Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ Եղիշե Թորոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր կայուն է, իսկ մյուս երկուսը միջին ծանրությամբ են, պառկած են բաժանմունքում:
Ըստ տարածված խոսակցությունների, նռնակը պայթեցվել է խանդի հողի վրա, Եղիշե Թորոսյանը եղել է Հասմիկ Եղիազարյանի նախկին կամ ներկա ընկերը: Որոշ տեղեկություններով, Հասմիկ և Կարապետ Եղիազարյանները քույր և եղբայր են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ