ՀՀՇ կուսակցության նախկին անդամների մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱԿ այն մոտեցումը, որ վարչության անդամների անունները նախօրոք գրվել եւ առանց փակ-գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ-ի օրոք չի եղել,- ասացին նրանք` այդ մոտեցումը գնահատելով որպես տոտալիտար քայլ, անհարիր ժողովրդավարական կուսակցությանը:
Հարցին, թե ինչու բոլոր դեպքերում որոշեցին խախտել իրենց համագումարների ավանդույթը եւ քվեարկել բաց, ինչպես Կոմկուսը, ՀՀՇ նախկին փոխնախագահ, ՀԱԿԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանը պատասխանեց. «Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է մտածում, մեր անելիքը մենք ենք որոշում. եթե ՀՀՇ-ում էդպես է եղել, էսօր էդպես չէ: Մեր համագումարը որոշել է այդպես, արել ենք այդպես»:
«Հրապարակ»