Ֆրանսիայի Լիլ քաղաքում ընթացող շախմատի ավանդական միջազգային փառատոնում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան եւ ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հինգերորդ տուրում միավորը բաժանել են մրցակիցների հետ եւ շարունակում են ընթանալ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Տիգրանն ու Եվգենյան վաստակել են 3,5-ական միավոր եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 17-րդ եւ 20-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ