«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հաղորդմամբ, Կեմերով երկրամասի ճանապարհային ոստիկանությունը ղեկի անսարքության պատճառով «Կամազ» բեռնատար ավտոմեքենա էր կանգնեցրել: Վարորդն իմանալով, որ իր դեմ ակտ են կազմում զանգահարել էր ղեկավարին, որը ժամանելով՝ ոստիկանությանը համոզել էր մոռանալ դեպքը:
Հետագա բանակցությունները շարունակելով ծառայողական մեքենայի մեջ՝ ոստիկաններին աչք փակելու համար տղամարդը գումար էր առաջարկել:
Փորձերն ապարդյուն էին անցել և տղամարդը որոշել էր 2000 ռուբլի (մոտ 27 000 դրամ) թողնել մեքենայի մեջ ու դուրս գալ: Սակայն տղամարդը հավանաբար չգիտեր, որ ոստիկանական մեքենաները այժմ համալրված են տեսախցիկներով և ձայնագրիչներով: Ոստիկանները, տեսնելով գումարը, տեղեկացրել են իրենց գործընկերներին:
Կեմերովի իրավապահների փոխանցմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կաշառք տալու փորձի մեղադրանքով:
Կարդացեք նաև
Թերթը չի նշում կասկածյալի ո՛չ անունը, ո՛չ ազգությունը, միայն նշված է, որ կասկածյալը Հայաստանի բնակիչ է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ