Կողբի նկարիչների գործերն էլ կցուցադրվեն Բելառուսում:
Ապրիլի 16-ին« UNIECOFOR LLC» ընկերության տնօրեն Սահակ Անթանեսյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում բացվեց «Պատերազմ եւ խաղաղություն՝ բելառուս երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 15-ը: Կողբի գեղարվեստի դպրոցի նկարչության դասատու Աննա Նասիբյանը մեզ հայտնեց, որ Սահակ Անթանեսյանի միջոցով ապրիլի 24-ից Կողբի գեղարվեստի դպրոցի 5 դասատուների 30-ից ավելի գեղանկարներ ցուցադրվելու են Բելառուսի տարբեր քաղաքներում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ