Սա ակումբի շեյխ սեփականատերերի պահանջն է:
«Պարի Սեն-Ժերմեն» ակումբի խաղացողները ոչ մի պարագայում՝ ատագնա հանդիպումների մեկնելիս եւ տանը, չպետք է շփում ունենան մատուցողուհիների հետ: Սնվելու ժամանակ նրանց պետք է սպասարկեն արական սեռի երկու աշխատակիցներ», – վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը՝ գրում է «L`est Eclair» թերթը:
Իսկ «le Parisien»-ը հավելում է նաեւ, որ սնունդ պատրաստելու համար պարտադիր պետք է օգտագործվի միայն բնական եւ թարմ ծովամթերք եւ մաքուր օդում ապրող հավերի ածած հավկիթ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ