«Այսօր տեսնում եք՝ միտինգներ են լինում: Տարբեր կուսակցություններ կամ տարբեր մարդիկ շատ ձայներ են հավաքում: Դա նրանից չէ, որ ինչոր մեկին շատ են սիրում, որ ձայն են տալիս: Դա նրանից է, որ մեզ չեն սիրում: Նույնն էլ ես եմ կառավարության անդամ, ինձ էլ չեն սիրում: Ի՞նչն է պատճառը: Մենք՝ ղեկավարներս, պատճառը մեր մեջ պետք է ման գանք, եւ երբ պատճառը գտնենք, նշանակում է ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:
Նա չխոստացավ ընտրվելու դեպքում միանգամից ինչ խոստացել է անի. «Չէ, ժողովուրդ ջան: Ես դեռ մի երկու ամիս գոնե պիտի սովորեմ: Ոնց որ արտակարգ իրավիճակների նախարարությունում գիշերները չէի քնում,կարդում էի, որ առավոտյան կարողանայի ինչ-որ մի խորհրդակցություն անցկացնել: Նույնն էլ քաղաքապետարանում է, ես պետք է սովորեմ, բայց երեք ամիս հետո արդեն մյուսների գլուխն է ցավալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ