Լրահոս
Օրվա լրահոսը

Jerusalem Post. «Հայկական գյուղից մնացած գերեզմանաքարերը»

Ապրիլ 16,2013 22:40

Իսրայելի Ալտիտ քաղաքի ճանապարհին երկու թարմ, սպիտակ շիրմաքարեր կան, որոնց վրա գրված է Միքայել Կատրյան և Տրաբենդա Մինոգյան: Այդ գերեմազանները միակ բանն է, որ մնացել է հայկական գյուղից, որը գոյատևեց մինչև 1981թ.: Գրում է «Ջերուսալեմ փոստը»:

Գյուղի անունն էր Շեյխ Բրեյկ և ուներ մի քանի տասնյակ բնակիչ, որոնք ապրում էին այնտեղ 1920-ականների սկզբներից: Գյուղն այդպես էր կոչվում, քանի որ բնակիչները, որոնք պատերազմից էին փախել, այն վարձակալել էին արաբ քրիստոնյայից: 1948թ. տարածքը պետականացվել էր, ապա տրվել կիբուցներին (հրեական համայնք, որը ավանդաբար զբաղվում է գյուղատնտեսությամբ):

2008թ. «Հաարեց» պարբերականին տված հարցազրույցում հայազգի բնակիչները պատմել էին, թե ինչ ուրախ էին կիբուցները, որ իրենց ցածր աշխատավարձով են գործ տրամադրում: «Մենք միայն հացի համար էինք աշխատում, մեզ երբեք չէր հաջողվում գումար հավաքել», – պատմել է Յոսեֆ Կատրյանը:

Թեպետ հարևանությամբ գտնվող Ալտիտում էլեկտրականություն կար, սակայն պետության մտքով երբեք չանցավ հայկական գյուղում էլ այն անցկացնել, նույն պատմությունը նաև ջրի հետ էր:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930