Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը` կորեացիներին. «Միգուցե առաջարկս անհամեստ է, բայց…»

Ապրիլ 16,2013 21:36

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ընդունեցին կորեական պատվիրակությանը, որի կազմում էին «Կորեա» հիմնադրամի ղեկավար Քիմ Հյուգելը,  Կորեայի  դեսպանի խորհրդական Փակ Ջի Ընին, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այս լեզուն դասավանդող պրոֆեսոր Փակ Հի Սունը և այլք:

Վերջիններս իրենց ով լինելը Գյումրու քաղաքապետին փոխանցեցին  անգլերենով,  որին պարոն Բալասանյանը նույնպես պատասխանեց անգլերենով: Զգալի է, որ Բալասանյանը լրջորեն աշխատում է իր լեզվաիմացության վրա:

Այնուհետ երկու կողմերը սկսեցին քննարկել, թե ի՞նչ է հնարավոր համատեղ   իրականացնել Գյումրիում, որին, ի պատասխան,  Սամվել Բալասանյանը, գործարարին հատուկ հոգեբանությամբ , առիթը բաց չթողեց  գործնական առաջարկ  անելու : «Քաղաքապետի պաշտոնը նաև տնտեսական պաշտոն է, ես որպես պրագմատիկ մարդ և քաղաքական գործիչ, ով 1999 թվականից եղել է Ազգային ժողովում, կուզենայի ձեր հետ շատ անկեղծ լինել: Ինձ թվում է,  բոլոր համագործակցությունները պետք է թողնեն իրենց հիշողությունները,  և ոչ թե լինեն վիրտուալ, այլ զգալի ու շոշափելի: Ճիշտն ասած,  չգիտեմ համեստ կլինի՞ առաջարկս, թե՞ ոչ, բայց քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տարածք ունենք, որտեղ ուզում ենք պատկերասրահ հիմնել: Եթե դուք աջակցեք վերականգնենք, Ձեր ներդրումը Գյումրիում կլինի իրոք տեսանելի: Կարող եք ձեր մշակույթն էլ այստեղ պրոպագանդել»:

Պատվիրակությանը ուղեկցող հայ ներկայացուցչին ևս դուր եկավ պարոն Բալասանյանի առաջարկը, ով սկսեց համոզել. «Իրոք դա կլինի  իդեալական մի բան, եթե պատկերասրահի  վերևում գրվի, որ այն վերանորոգվել է Կորեայի կողմից, դա ինքնըստինքյան  կխոսի կորեացիների  մասին»: Մենք լարված լսում էինք, թե ի վերջո ի՞նչ կպատասխանեն հյուրերը: Վերջիններից այդպես  էլ պատասխան չստացանք, նրանք  ուղղակի արձանագրեցին, որ սա համարում են առաջին այցը Գյումրի:

Ի դեպ, կորեացիների հյուրերին  Գյումրու քաղաքապետարանում սպասում էին  ավագանու այսօրվա նիստից կես ժամ առաջ `առավոտյան ժամը 11.30-ի սահմաններում: Գյումրու քաղաքապետը անհանգստանում էր` պարբերաբար հարցնելով, թե՞  ինչ եղան հյուրերը: Պարզվեց, որ  նրանք լուսանկարվում էին, քանի որ  շատ էին հավանել քաղաքապետարանի շենքը: Ներս մտնելուն պես, հյուրերը  անգլերենով փոխանցեցին իրենց տպավորությունները, թե  շատ գեղեցիկ կառույց է: «It is  the first nice building in  Gyumri», -անգլերենով  նրանց ասածը հաստատեց Սամվել Բալասանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    I am Samvel Balasanyan կամ My name is Samvel Balasanyan կամ I’m the mayor of Gyumri-ից բացի , ինչ պտի ասած լինի էդ մարդը՝ դրսի մարդկանց վրա տպավորություն թողնելու համար,էդպես Ազգային Ժողովում , որ հյուրերի ընդունում են, մի 2 սովորած արտահայտություն անում են, հենա սովորելա էլի, հետաքրքիր ա Բալասանյանը կարա անգլերենով ասի քանի կուսակցության ա փոխել ու հատկապես հիմնավորի ինչու? Այ էդ ժամանակ իրոք զգալի կլիներ, որ ՛՛զգալի է, որ գործարար Բալասանյանը լրջորեն աշխատում է իր լեզվաիմացության վրա՛: Լավ էլի, լրագրողների մոտ կոտրտվելա, դուք էլ դրանից պատմություն եք սարքում, ուրիշ հետաքրքիր բան չկա Գյումրիում, հօգնեցի անընդհատ նույն բաները կարդալուց:Օրինակ գրեք, որ Գյումրու փողոցների թուղթ ու գիրը չեն կարա գտնել, սքան փորում են , բան չեն գտնում, թե չէ ….լավ է էլի

  2. Arkadi says:

    Աղջիկ ջան ուրիշների անուններով անընդհատ գրում ես, կարծում ես` մարդիկ չեն հասկանում, թե ով ես? Ամոթ է այ չարացած մարդ, հանգիստ տեղդ նստի

  3. Տիգրան says:

    Տո Արկադիկ ես ինչ ես, էդ ում ես աղջիկ ասում, լսի կարամ հասցես տամ, գաս տեսնես ով եմ ,, այ դժբախտ երեխա, որ չգիտեմ էլ Արկադի ես, թե Աիդա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930