Լրահոս
Օրվա լրահոսը

The Hindu. Խոջա Պետրոս Ոսկան՝ Մարմալոնգ կամուրջի հեղինակը

Ապրիլ 16,2013 20:47

Մադրասի ամենահայտնի կամուրջներից մեկը՝ Մարմալոնգը, կառուցել է հայազգի մեծահարուստ Խոջա Պետրոս Ոսկանը, որը Մադրաս է գնացել 1724թ.: Գրում է «Հինդու» թերթը՝ Մադրասի կամուրջների մասին հոդվածում:

Մարմալոնգը կառուցվել է 1726թ., Պետրոս Ոսկանի անձնական գումարով և անվանվել է Ադիար գետի մոտի Մամբալամ գյուղի պատվին: Մինչև հիմա պահպանվել է կամուրջի հուշատախտակը, որը տեղեկություն է տալիս Պետրոս Ոսկանի մասին: Հուշատախտակը գրված է երեք լեզուներով՝ հայերեն, պարսկերեն և լատիներեն:

Պետրոս Ոսկանը առևտրական էր և Մադրասի հայ համայնքի ղեկավարը: Նա Ֆիլիպիններից էր տեղափոխվել Հնդկաստան և մահացել այնտեղ 1751թ.:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930