Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդու «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպությունը դատի տվեց Սամվել Բալասանյանին

Ապրիլ 16,2013 20:37

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը «Գյումրի համայնքի 2013 թվականի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին» իր զեկույցը ներկայացնելիս,  ներկաներին  անակնկալի բերեց` տեղեկացնելով, թե  «Գյումրեցի ընկերներ» ու «Աջակից կառույց» ընկերությունները դատի են տվել քաղաքապետարանին: Նա ասաց, որ այսօր քաղաքապետարանին հայցն  է ուղարկվել:

Սամվել Բալասանյանը,  ինչ-որ տեղ չհավատալով ականջներին, մեկ անգամ ևս ճշտեց այս լուրը ֆինանսիստից: Տիկինը շարունակեց, պարզաբանելով, որ  թեեւ Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ իրականացրած  ֆինանսների նախարարությունը փաստացի չի ֆիքսել, որ քաղաքապետարանը պարտք է  «Գյումրեցի ընկերներին»,այդուհանդերձ  այս կազմակերպությունը որոշել է դատական կարգով գանձել իր 425 միլիոն դրամի պարտքը:

«Աջակից կառույցն» էլ 4 միլիոն դրամ է պահանջում քաղաքապետարանից:  Հիշեցնենք, որ  փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպությունը , ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, պատկանում է նախկին քաղաքապետի որդուն` Սպարտակ Ղուկասյանին: Սամվել Բալասանյանը, քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես, առաջին ավագանու նիստի ժամանակ` լսելով «Գյումրեցի ընկերներ»-ին  ունեցած պարտքի  մասին` ասաց. «Զարմանալի պարտք է`427 միլիոն: Տարվա ընթացքում փոխանցվել է 335 միլիոն` դոտացիայի գումարները, որը որ աշխատավարձ պետք է տրվեր, փոխանցվել է այս ընկերությանը, մեծ գումարներ: Ի՞նչ է կատարվել, 335 միլիոնին գումարենք 427, մոտավորապես 750 միլիոն դրամ այս ընկերությունը ասֆալտապատման աշխատանքնե՞ր է կատարել, այդ ասֆալտապատումը եղել է փոսային  նորոգումներով, և դա եղել է  հիմնականում հուլիս ամսից հետո: Հուլիս  ամսից հետո մենք էդքան աշխատա՞նք ենք կատարել փոսալցման: Ճիշտն ասած, ինձ համար աուդիտ կանչելը ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի` արդյո՞ք սա իրատեսական  է համարվում, թե՞ ոչ, որովհետև ես խիստ կասկածում եմ. հուլիսից հետո  փոսի նորոգում միայն Սովխոզի վրա եմ տեսել, բենզակալոնկի մոտ, ուրիշ տեղ ես փոսի նորոգում չեմ տեսել: Չունեն լիզենցիա, լիզենզիա չենք կարող գտնել, իրավունք  չունեին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից չկան պայմանագրեր, պայմանագիրը 400 միլիոնի է  եղել , էդ ինչպե՞ս դարձավ  700 միլիոն»:

«Գյումրեցի ընկերներ»-ը դրանից հետո  շարունակաբար բողոքի ակցիա էին կազմակերպում քաղաքապետարանի ու մարզպետարանի դիմաց, իսկ Վարդան Ղուկասյանը վերջերս «ՑԱՅԳ» հեռուստաընկերությամբ նախազգուշացրեց` ո՞նց թե պարտքը չես տալիս, քեզ դատի կտան: Ու հենց  այդպես էլ եղավ:

Նշենք, որ Սամվել Բալասանյանը Լենա Ջիլավյանի հաղորդած նորությանը արձագանքեց այսպես. «Եղավ, ինչը որ օրենքով է, թող արվի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բանվոր says:

    Ես էդ կազմակերպության ասֆալտ էնողներից եմ, օր կգրեք , թե ումն է, ես ըդքան ժամանակ աշխատել եմ , ես էդ մարդկանց չեմ տեսել , դուք ըդիկ էդպես ինչխ կգրեք?, բայց գիտեմ, օր էնքան ասֆալտ ենք էրել սաղ քաղաք, ինչղ , ինչի վրա հիմնվինգը, օր մեզի մեր փողերը չեն տա? փաստը կա չէ, օր գործ ենք էրել,սաղն էլ տեսել են, ըբը դատի չտանք, տներս ինչով պահենք?, Բալասանյանը դոշկի տկից իրա փողերը պտի հանե տա մեզի? մենք գործ ենք էրել 1000 անգամ էլ տիլիվիզորով սել ենք , մեզ էլ 1000 անգամ եկել գործի մեջ նկարել են, ընչի պտի չտան մեր փողերը?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930