Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարան. «Կբացառվի Թամանյանի նախագծած շենքին որեւէ միջամտություն»

Ապրիլ 16,2013 19:05

Պուշկինի փողոցի  թիվ 25 հասցեում գտնվող շենքի առնչությամբ լրահոսում տեղ գտած տեղեկատվության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ  նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված թիվ 56 հուշարձան-շենքի  /բնակելի տուն– Ճարտ. Ա.Թամանյան /  արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։

Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող շինության հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, ըստ որոնց որոշվել է բացառել Ա.Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930