Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը մեծ ամբիցիաներ չունի

Ապրիլ 16,2013 18:56

Ըստ ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի՝ 6 տոկոսից ավելի պետք է լինեն իրենց ձայները, որ մանդատները վերցնեն:

Այսօր Դալմայի հողօգտագործողների հետ հանդիպումից առաջ պարոն Խաչատրյանը զրուցեց լրագրողների հետ ու անդրադարձավ, թե ավագանու նախորդ ընտրություններից ինչու հրաժարվեցին. «Անցյալ անգամվա քաղաքական իրավիճակը եւ հիմա էականորեն տարբերվում  են: Անցյալ անգամ մեր գործունեությունը հիմնականում իրականացվեց փողոցում: Անցյալ անգամ մենք ունեինք քաղբանտարկյալներ եւ որեւէ համագործակցության չէինք գնա իշխանության հետ, մինչեւ վերջին քայլը, երբ ազատվեց վերջին քաղբանտարկյալը: Եվ մենք նստեցինք երկխոսության իշխանության ներկայացուցիչների հետ մինչեւ այն դեպքը, երբ նորից հայտնվեց քաղբանտարկյալ` հանձին Տիգրան Առաքելյանի»:

Հարցին, թե քանի մանդատ էլ լինի, կվերցնե՞ք, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Շատ լավ հասկանում ենք, որ այսօր իշխանությանը  հաղթելու հնարավորությունը, ռեալ եմ գնահատում, միայն ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության արդյունքում է լինելու»:

Հարցին, եթե քաղաքապետ չընտրվեք, ավագանու կազմում կաշխատե՞ք, պարոն Խաչատրյանն ասաց. «Մեծ ամբիցիաներ չունեմ: Ավելի շատ մտածում եմ, ոնց կարող եմ օգտակար լինել»:

Ընտրախախտումների վերաբերյալ իշխանությունների տրամադրվածության մասին հարցին, պարոն Խաչատրյանն ասաց` տրամադրվածության հարցում ոչ մի փոփոխություն չի նկատում. «Շատ ավելի կազմակերպված ձեւով հիմա դա արվում է: Բոլոր լծակներն են օգտագործվում: Տեղեկություն ունեմ` ինչ է կատարվում տեղերում: Տեղեկություն ունեմ` ինչ ակտիվ մասնակցություն պետք է ունենան ուսուցիչները, առողջապահական հիմնարկի աշխատողները:  Քաղաքային տնտեսության եւ պետական իշխանության բոլոր օղակները մասսայական զբաղված են իշխանության ներկայացուցիչների քարոզչությամբ, ցուցակագրելով, անձնագրային տվյալներ հավաքելով: Հետընտրական իրադարձությունները  կապված կլինեն ինչքանով կարող ենք կազմակերպված աշխատել: Տեղերում այսօր ունենք 4 հանձնաժողովի անդամ, հնարավորություն ունենք ունենալու նաեւ վստահված անձինք»;

Նրա խոսքերով ոչ իշխանական ուժերի հետ պարտավոր են ընդհանուր լեզու գտնել ընտրական գործընթացների համատեղ վերահսկողություն իրականացնել, միմյանց օգնել , տեղեկություններ փոխանցել:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը Ազատության հրապարակում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին՝ պարոն Խաչատրյանն ասաց, որ այդ զանգվածը ե’ւ ՀԱԿ-ինն է, ե’ւ «Ժառանգությանը». «Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ընտրություններում , շնորհիվ իշխանությունների նկատմամբ ժողովրդի մեծ դժգոհության: Ես այդ մարդկանց չեմ ուզում բաժանել: Չեմ ուզում ասել` այնտեղ գտնվող իմ ընկերը ինձ ձայն կտա՞, թե՞ չի տա: Իմ ընկերը պետք է որոշի: Մենք մեծ հնարավորություն ենք տվել մարդկանց, նկատի ունեմ`  4 ոչ իշխանական ուժերին, իրենց գաղափարական տեսակետից քվեարկեն իրենց ուզած մարդուն: Ամենակարեւորը ` իշխանության ներկայացուցիչները այս ընտրություններում չհաղթեն եւ չունենան համապատասխան ձայներ, որով  կարողանան քաղաքապետ ընտրել եւ ավագանի ձեւավորել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930