Այսօր ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում հոդվածներով:
Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանը դեռեւս այս գործի հետ կապված ցուցմունք չի տվել, իսկ ավելի կոնկրետ՝ չի էլ պատրաստվում:
Հավելենք նաեւ, որ շուտով կլրանա Սեդրակյանի կալանավորման 2 ամիսը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև