Լրահոս
Օրվա լրահոսը

Հողօգտագործողները Դալմայի փրկությունը քաղաքապետի ոչ մի թեկնածուի հետ էլ չեն կապում (Տեսանյութ)

Ապրիլ 16,2013 18:12

IMG_1759Դալմայի այգիների հողօգտագործողների ժառանգ, «Դալմա-սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն այսօր  նախկին քաղաքապետ, ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման էր եկել կառավարության 1991 թվականի  որոշումը ձեռքին:

Նրա խոսքերով, հենց այդ որոշմամբ է կառավարությունը հողամասերը բաշխել հողօգտագործողներին, իսկ որոշման դրույթներում էլ հստակ նշել  էր, որ հողօգտագործողներից հողամասը ետ չի վերցնելու, թեեւ դեռ այն ժամանակ  տվել  էին  վարձակալության պայմաններով: «Հետ վերցնելու պարագայում մեզ  պետք է տրվեր համարժեք հողամաս կամ  համարժեք արդարացի փոխհատուցում, առայսօր համարժեք հողամասի մասին իշխանությունները լսել անգամ չեն ուզում:  Փոխհատուցումը սկսել են, սակայն դա չես կարող համարել արդարացի, որովհետեւ կառավարությունը այլ գումարներով է առքուվաճառքը իրականացնում: Մինչեւ անգամ 2 դոլարով ստացող է եղել, մեզ ասել են 10 դոլարի սահմանում»,- պատմեց տիկին Ղազարյանը:
Նրա խոսքերով, իր  հողամասը 4000 մետր տարածք էր, կողքից 1000 մետր տարածք տվել էին անջրդի:

Տիկին Ղազարյանը արդարացի փոխհատուցման գործընթացի ավարտն է ուզում տեսնել, հետո զբաղվել Դալմայից մնացած այգիների պաշտպանությամբ. «Եթե այդտեղ ծառ չի լինելու, միայն շինություններ են, Երեւանը ինչո՞վ է օդը մաքրելու, չգիտեմ»:
Նա խնդրի լուծումը կապում է ոչ թե քաղաքապետի թեկնածուների, այլ երեւանցիների գիտակցության մակարդակի  բարձրացմամբ. «Սա միայն հողօգտագործողի խնդիրը չէ, այսպես թե այնպես տեղական, թե միջազգային դատարաններում նրանց փոխհատուցում տալու են, սակայն թե ոնց է լուծվելու ծառերի, թթվածնի զտման հարցը, չգիտեմ: Երեւանցիները պետք է զբաղվեն այդ հարցով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930