eMedia.am. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանը պնդում է, որ ոչ ոքի ծեծի չի ենթարկել, այլապես այս պահին ոչ թե ոստիկանության համակարգում կլիներ, այլ համապատասխան վայրում: Հատված զրուցել է Աշոտ Կարապետյանի հետ eMedia.am-ի հարցազրույցից:
-Պարոն Կարապետյան, Ձեր նշանակվելուց ժամեր անց սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվում այն մասին, որ Դուք տարիներ առաջ քաղաքացիներին խոշտանգել եք, բռնությունների եք դիմել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:
-Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել, եթե ես նման բան արած լինեի համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով: Դրանք անհեթեթ լուրեր են, որոնք շահարկման առարկա են դարձրել:
-Այսինքն այս լուրերը Ձեր նշանակվելուց հետո՞ են շահարկում:
Կարդացեք նաև
-Նաև այդ վարկածով: Չէ՞ որ եթե իմ արարքների մեջ հանցակազմ լիներ, ես չէի կարող աշխատեի ոստիկանության համակարգում, ներկայումս Երևան քաղաքի վարչության պետ, նախկինում քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ և այդպես շարունակ:
Հավանաբար այդ Արմեն Վիրաբյանը կաշառել է Եվրոդատարանի բոլոր անդամներին,որ նրանք, ի օգուտ նրա, այդպիսի որոշում են կայացրել,ու տուգանել են ՀՀ-ին,որն էլ սուսուփուս վճարել է այդ տուգանքը:
Ճիշտ ընտրություն է,՝ ռոբիկա-շեռժիկա-շաշիկաբարո համակարգում: