«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտնում է. «ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից այսօր, 2013 թվականի ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Հիշեցնենք, որ նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով»:
Նկատենք, որ առաջադրված նոր մեղադրանքը վերաբերում է մասնավորապես հասարակական գործչի նկատմամբ մահափորձի կազմակերպմանը: