ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ պատճառներ ունի Երեւան քաղաքը հանրապետականներից «ազատագրելու» համար. «Բակեր կան, որտեղ մարդիկ կոյուղի չունեն։ Աղբակույտերի դեզեր, որ թվում է, թե էսպես անգամ հակագազերով մարդիկ պիտի փորձեն էդ թաղերով անցնելը»։
ԲՀԿ-ական պատգամավորին հետաքրքրում է՝քանի՞ տասնամյակ է պետք 10 տարուց ավելի մայրաքաղաքի փողի վրա նստած Հանրապետականին Երեւանի խնդիրները լուծելու համար։ Այդ կուսակցությունը պետք է ձեռք քաշի Երեւանից. «Որպեսզի դրոշների վրա չծախսվի 90 միլիոն դրամ, որպեսզի շներին այսպես ասած ոչնչացնելու կամ մեկուսացնելու համար 200 միլիոն դրամ, էն էլ նույն մարդն անընդհատ շահում է նույն տենդերը»։
Այնուամենայնիվ, տիկին Զոհրաբյանն էլ գիտի, որ Հանրապետականը հեշտ ու հանգիստ չի զիջելու իշխանությունը Երեւանում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ինձ շատ է դուր գալիս տիկին Զոհրաբյանի ելույթները, բայց ցավոք նույն անձի կողմից, նույն օրը կարող ենք լսել ճիշտ հակառակ իմաստով ելույթը, նույն բոցաշնչությամբ, շնչահեղձ լինելով՝, կախված վերադասի հանձնարարությունից:
Անհասկանալի է,՝ Վարդան Օսկանյանի վիճակը, որը մարտի 1-ից ընկել է արկածախնդիրների ճանկերը և չի կարող դուրս գալ, այլ օր- օրի խրվում է նրանց կեխտի մեջ: Ափսոս, որ նա չկատարեց
իր իսկական դերակատարությունը, որին նա արժանի էր և իվիճակի: