Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի աչքը վախեցա ՞ծ է (ֆոտոշարք)

Ապրիլ 16,2013 17:04
PrevPhoto
NextPhoto

Այսօր Գյումրու ավագանու նիստը սկսելուն պես քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստիպված եղավ նախազգուշացնել, որ դրսից եկող քաղաքացիները կամ հյուրերը ունեն դիտորդի կարգավիճակ , նրանք չեն կարող ակտիվորեն միջամտել, տեղից հարցեր բարձրացնել: «Որևէ ելույթ, խոսք կամ ինչ-որ միջնորդություն անելու ժամանակ անպայման պետք է, որ թույլատրություն վերցնեն, դրա համար զգուշացնում եմ, որ տեղից որևէ բացականչություններ չլինեն », -իր խոսքը հյուրերին ուղղեց պարոն Բալասանյանը:

Դիմելով ավագանու անդամներին էլ` նա հորդորեց` տեղից չբարձրանալ ու հեռանալ մինչև քննարկումն ու քվեարկությունը չավարտվի:

Իհարկե, քաղաքապետը այսպես չէր խոսի, եթե նախորդ ավագանու նիստի ժամանակ Գյումրու ակտիվիստներից մեկի` «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի եւ ավագանու անդամ Եղիշե Պետրոսյանի միջև քաղաքի քարուքանդ փողոցների թեմայով լեզվակռիվ չսկսվեր, ու վեճը քաղաքապետարանի միջանցք չտեղափոխվեր:

Նախորդ նիստի ժամանակ, երբ ավագանու անդամներից մեկը` Հրայր Կարապետյանը, ասել էր, թե մի քիչ էլ ժողովուրդը պետք է մաքուր պահի փողոցները, Վահան Թումասյանը տեղից ռեպլիկ էր թողել`նետելով, թե փողոց ե՞րբ է մնացել, սաղ քարուքանդ է եղած, որ ժողովուրդն էլ մտածի: Ռեպլիկը անչափ ծանր էր տարել ավագանու անդամ «Տեքստիլի Եղոն», ով միջամտել էր, թե «ռեպլիկդ քեզ պահի, դու ստեղ իրավունք չունես խոսես»: Այնուհետ վերջինս դուրս էր եկել միջանցք, հետևից` Վահան Թումասյանը, ավագանու մյուս անդամներն ու քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ ,այլևս չլսելով Սամվել Բալասանյանի ելույթը, հետևել էին նրանց: Այս ամենը ցուցադրվեց հեռուստատեսությամբ:

Այսօր Սամվել Բալասանյանը հիշեցրեց, որ նախորդ ավագանու նիստը այլ մեկնաբանությունների տեղիք է տվել և ասաց, որ կարիք չկա հենց այս պահին էթիկայի հանձնաժողով ստեղծել, երբ որ կարելի է նորմալ, փոխհամաձայնեցված աշխատել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հազիվ Բալասանյանին էսօր լսել են, խեղճ մարդ, իրան օր չեն լսե, անմարդկային ձեներով կհարձակվի մարդկանց վրա, հեչ չես սէ, թե ղեկավար է: Ձեր թղթակից աղջիկը օրմ լավ էր գրել, թե էն ազատամարտիկին օր ազատել էր աշխատանքից, էդ պատմության վախտ, ինչ հիստերիկ վիճակի մեջ էր ընկել Բալասանյանը,համ ազատել էր մարդուն, համ լաչառի պես ինչխ սկսել էր ճվճվալ:Փաստորեն, լավ էլ վախկոտ մարդ է Բալասանյանը, չնայած օր բոյով է:

  2. Կարեն says:

    Ծո հըլը նկարի մեջ էն Սլավիկ Ղազարյանին նայեք՝էն ապօրինի շինությունների բաժնի պետին, տո ըդպես տիպ մայր ցամաքը չի ծնել, գարաժների գործ էնողն է քաղաքապետարանի, ըդիկ հըլը կա հա?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930