Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ափինյան. «Թանաքը չչորացած` գիրքը մրցանակ է ստանում»

Ապրիլ 16,2013 16:59

ԵԳՄ նախագահը` գրական դաշտի խնդիրների մասին

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը խոսեց գրական դաշտում առկա խնդիրներից` ասելով, որ գրողները դժգոհ են մրցանակաբաշխություններից, պետպատվերով հրատարակվող գրքերի ընտրությունից, ինչը, ըստ նրանց, սխալ է կատարվում:

Ափինյանը կարծում է, որ գրահրատարակչական ոլորտը թերի է եւ պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի:

ԵԳՄ նախագահի դիտարկմամբ` մշակութային կառույցները պետք է ղեկավարեն իրազեկ մարդիկ. «Այսօր պատահական մարդիկ կան, որոնք չգիտեն, թե ինչպես պետք է կառավարել գրական պրոցեսը: Համակարգն աղետալիորեն թերի է»:

Պարոն Ափինյանը միաժամանակ փաստեց, որ ընթերցողը չի հեռացել գրքից եւ ընթերցանությունից. «Ստեղծվել են գրքասերների ակումբներ, որոնք կրում են մեր գրողների անունները: Երիտասարդներն ընթերցում են եւ ուսումնասիրում»:

Աբգար Ափինյանի համոզմամբ. «Պետք է վերականգնել գրքի խմբագրման դասական վիճակը. նախկինում գիրքը գրախոսվում էր, իսկ գրքի լույս տեսնելը տարիներ էր տեւում, բայց արդյունավետ էր: Այսօր գրքերն առանց սրբագրելու եւ խմբագրելու են հրատարակում, ընթերցողն էլ հիասթափվում է: Բացի այդ, մինչ գրախանութ անցնելը գրքի մասին հիշատակվում էր հրատարակության թեմատիկ պլանում: Տպագրությունից հետո կազմակերպվում էին հանդիպումներ հեղինակի հետ, քննարկումներից հետո էլ որոշվում էր` ներկայացնե՞լ գիրքը մրցանակի, թե` ոչ: Գրքի վերջնական հանգրվանը գնահատականն է, որը կարող է լինել մրցանակի ձեւով, բայց թանաքը չչորացած` մրցանակ են տալիս: Այսօր ընթերցողն անգամ դեմքով չի ճանաչում իր գրողներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930