«Կուլտուրա» հեռուստաալիքի մատուցմամբ, Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը կամ ինչպես այն անվանում են՝ ВГИК -ը, ՌԴ նախագահի հրամանագրով նոր կարգավիճակ է ստացել. այն ճանաչվել է իբրեւ մշակութային ժառանգության՝ հատկապես արժեքավոր օբյեկտ:
Աշխարհի առաջին պետական կինոդպրոցը՝ ՎԳԻԿ-ը, հիմնադրվել է 1919 թվականին, իսկ 2008-ին այն վերակազմավորվել է որպես համալսարան: Աղբյուրի փոխանցմամբ, ՎԳԻԿ-ը բրենդ է համարվում ողջ աշխարհում: Եվ ռուսական կինոյի հայտնի դեմքերը հենց այս հաստատության շրջանավարտներ են:
Համալսարանի ռեկտոր Վլադիմիր Մալիշեւն ասել է, թե կոլեկտիվն ուրախ է նախագահի այդ հրամանագրի առիթով. բարոյական աջակցությունը կարեւոր է, բայց դժվար թե դրանից իրենց ֆինանսական վիճակը փոփոխվի:
Հավելենք, որ ըստ Պուտինի հրամանագրի, ՎԳԻԿ-ից բացի, հատկապես արժեքավոր օբյեկտների ցանկում են նաեւ մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ