Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոքրամասնությունը ՍԴ-ում պարտվեց,

Ապրիլ 16,2013 16:31

sd1 sd2ՍԴ-ն դիմումատու պատգամավորների պահանջից դուրս գալով՝ հակասահմանադրական համարեց մեկ այլ հոդված

Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում լսվեց Ազգային ժողովի 34 պատգամավորների դիմումը:

Նրանք պահանջել էին, որպեսզի հակասահմանադրական ճանաչվի «ԱԺ կանոնակարգի» 44 հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ «Արտահերթ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին», այսինքն՝ կա քվորում:

Դիմումատու պատգամավորների ներկայացուցիչն էր ԱԺ պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ  Գագիկ Ջհանգիրյանը, իսկ պատասխանողներինը՝ ԱԺ պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Դիմումատուներն իրենց դիտում էին խորհրդարանական փոքրամասնություն, որը ԱԺ-ում չի կարողանում օգտագործել իր սահմանադրական լիազորությունները, այն է՝ հրավիրել արտահերթ նիստ 1/3-րդ առկայության պայմաններում, իսկ պատասխանող կողմը մեկ այլ պատգամավորի միջոցով հակառակն էր ապացուցում, ամենեւին իրեն չդիտելով մեծամասնություն, ասելով, որ խորհրդարանը քննարկումների վայր չէ, չկա քվորում, չի կարող լինել քննարկում:

Սահմանադրական դատարանը ժ.15-ին դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց, որ  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Սակայն ՍԴ-ն մի քայլ առաջ արեց, դուրս գալով դիմումատուի պահանջից:
Այս գործով վեճի առարկա դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները, այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի «լիազորությունների դադարում» սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նրա «լիազորությունների դադարեցման» ինստիտուտի, ճանաչվեց ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930