Լոնդոնի «Չելսին» սկսել է ամենայն լրջությամբ հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանով:
«Bleacherreport.com»-ը գրում է, որ հայ ֆուտբոլային աստղն ամենայն հավանականությամբ կփոխարինի «Կապույտների» առաջատար Ֆրենկ Լեմպարդին: «Հենրիխը ամենաշատն է նման Լեմպարդին բոլոր այն ֆուտբոլիստներից, որոնց «Չելսին» կարող է ձեռք բերել տրասֆերային այս շուկայում: Բայց, հասկանալի է, պահանջվող գնով», – գրում է կայքը:
Համաձայն ստացվող տեղեկությունների, Մխիթարյանի խաղը գրավել է «Չելսիի» գլխավոր «հետախույզ» Փիթ դե Վիսսերի ուշադրությունը:
Մխիթարյանին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Լիվերպուլն» ու «Միլանը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ