Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը պատասխանում է Աշոտ Մանուչարյանին

Ապրիլ 16,2013 15:23

Նա վստահեցնում է, որ ՀՅԴ-ի հետեւից ժողովրդի մեծ հատված է գնալու

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասել էր, որ այսօր մեր երկրում կա 3 խոշոր ուժ՝ ՀԱԿ, Րաֆֆի Հովհաննիսյան եւ «Սարդարապատ»: Ըստ նրա, ժողովուրդը գնում է այս երեք ուժերի հետեւից, իսկ երբ լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ին չնշեցիք, արդյոք ոչ ոք ՀՅԴ-ի հետեւից չի՞ գնում՝ նա ասաց. «Ես նշեցի այն 3 ուժերին, որոնց հետեւից ժողովուրդը մեծ կամ փոքր հատվածով գնում է»:
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց Աշոտ Մանուչարյանին: Նրա խոսքերով՝ «Ժողովրդի անունից խոսողները շատ- շատ են: Ամեն տեղ ժողովրդի անունից խոսողները շատ են: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել ժողովրդի անունից խոսել, որովհետեւ ժողովուրդը շատ բազմաշերտ է եւ բազմազան: Դաշնակցության հետեւից գնում է մեր ժողովրդի մի հատվածը, եւ ես վստահ եմ, որ առաջիկայում շատ ավելի մեծ հատված է գնալու, որովհետեւ Դաշնակցությունը, ի տարբերություն Աշոտ Մանուչարյանի պատկերացումների, ինքնուրույն, անկախ, սկզբունքային եւ հստակ քաղաքականություն իրականացնող քաղաքական ուժ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն, երբ նախարար էիք, ու իշխանություն ինչքան հնարավոր է հաճոյախոսում էիք արտագաղթ կազմակերպող իշխանությանը, իսկ երբ խոսում էիք սոցիալական քարտերի ներդրման անհրաժեշտության մասին, հավաստիացնում էիք, որ այլևս ուրիշ փաստաթուղթ, տեղեկանք չի լինելու բացի անձնագրից, իսկ հիմա ինչ ունենք`՝ բոլոր բյուրոկրատական քաշքշուկներին ավելացավ ևս մեկը՝ սոցիալական քարտը: այնպես, որ մենք ամեն ինչ հիշում ենք և մեր կարծիքը այդ ամենի մասին ունենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930