ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՕԵԿ քաղաքապետի թեկնածուի հաղթելու շանսերը բարձր է գնահատում, բայց միաժամանակ կարծում է` լավ նախարար լինելը դեռ չի նշանակում լավ քաղաքապետ էլ կլինի:
«Ինքս Արմեն Երիցյանի վերաբերյալ խորը ակնածանք եմ տածում, որպես բանիմաց մարդու: Նույնիսկ տվյալ դեպքում նրա հավակնությունները չափից դուրս չէի համարի: Մեր աչքի առջեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը վերածվեց ծանրակշիռ համակարգի: Սա պետք է վերագրել Երիցյանին: Բայց ես մի միտք պետք է ասեմ, կարող է հոյակապ նախարար լինել, բայց ոչ մի բանի պիտանի քաղաքապետ: Քաղաքապետի աշխատանքը շատ սպեցիֆիկ է, շատ բաներ երբեմն ձեր համար հասկանալի եւ տեսանելի չեն լինի: Այդ ամենի լուծումները կարող եք գտնել, եթե տնտեսությունը պատկերացնեք: Իսկ Տարոն Մարգարյանն այդպիսին է»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:
Նա նախ խոսեց, որ ՀՀԿ ավագանու ցուցակում անվանի ու քաղաքի համար մեծ գործ կատարած գործիչներ կան, հետո հավելեց, որ ընտրողը հաստատ ուշադրություն է դարձնելու ՕԵԿ-ի եւ մյուս ուժերի ցուցակներում առաջին երրորդ թեկնածուներից հետո հայտնված անհայտ թեկնածուների հանգամանքը. «Բայց սա նաեւ հնարավորություն է` այսօր չճանաչվածները, վաղը ավագանու անդամ դառնալով, իրենց գործով դառնան ճանաչելի»:
Պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք, իսկ իրենց ավագանու ցուցակում եղած հայտնիները այս տարիների ընթացքում ի՞նչ են արել եւ հիշեցրինք ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանի դիտարկումները, «Ինչքանո՞վ է քաղաքը դարձել բարեկեցիկ, հարմարավետ, ինչքանո՞վ է սպասարկման ոլորտը բարձրացրել ծառայությունների որակը: Ո՞ւր են այդ աշխատանքները: Ո՞վ պետք է կատարեր: Ո՞ւր են մեր ավագանիները: Ի դեպ, եթե այս դահլիճում հարցում կատարեք, 65-ից 5 ավագանու անդամ չեն կարող նշել»:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ պարոն Հարությունյանն ասաց. «Հիմա նույն Հովհաննես Շահինյանին, որը եղել է նաեւ Արաբկիրի թաղապետ, հարցնենք: Իսկ իր ժամանակ իր ավագանու գործունեության մասին արաբկիրցիները տեղյա՞կ էին… էսօր գոնե Երեւանի ավագանու գործունեությունը տեսնում ենք, բայց արդեն կա ինստիտուտ: Ունենք այնտեղ ընդդիմություն` ԲՀԿ-ն ներկայացված է եւ շատ հարցերում հակակշռում են: Մի բան ակնհայտ է՝ 2009-ից հետո ունենք սեփական քաղաքացու նկատմամբ ավելի պատասխանատու իրեն զգացող քաղաքային իշխանություն, քան կար մինչեւ այդ: Երբ կային թաղապետեր եւ չկար ավագանի: Հետեւաբար կանգնած ենք Երեւանի տեղական իշխանությունների կայացման ակունքներում»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/88247821″ iframe=”true” /]
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Յոթ ծովի մերան: