Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անչափ ուրախ էի, որովհետև սիրում էի առաջին անգամ ու այդքան լուրջ». Անուշիկի սիրո պատմությունը

Ապրիլ 16,2013 15:05

17-ամյա Անուշիկը շենքի բակում խաղում էր իր զարմուհու՝ 5-ամյա Միլենայի հետ, երբ հանդիպում է 20-ամյա Արթուրին: Վերջինս դեռ հեռվից երկար ժամանակ դիտում էր իրենց ու մերթընդմերթ ծիծաղում: Հետո մոտենում է և ասում. «Միլենչո, կլինի՞ ինձ էլ խաղացնեք»: Փոքրիկը, ով Անուշիկի խոսքով պաշտում էր Արթուրին
(նա նրանց թաղամասից էր և երեխայի լավագույն ընկերներից), մեծ ուրախությամբ տղային ընդգրկում է իրենց խաղերից մեկում ՝« Զիլինայում»: «Մինչև հիմա ինձ մոտ շատ ա տպավորվել այդ օրը: Շատ հավես էր, Արթուրը մեզ ընկերակցեց, պաղպաղակ հյուրասիրեց: Ասում, խոսում, խնդում էինք , պայմանավորվեցինք հաջորդ անգամ նա իր եղբորորդու, իսկ ես Միլենչոյիս հետ գնանք կառուսել, իսկ հետո մի քիչ զբոսնենք»,-պատմում է աղջիկը:
Ամեն ինչ կատարվում է պլանավորվածի պես: Հրաժեշտի պահին Արթուրը ցանկություն է հայտնում, որ հաջորդ անգամ փոքրիկ Միլենան իր քույրիկի հետ այցելի իրենց տուն. Միլենան համաձայնում է, իսկ Անուշիկը՝ ոչ. «Ախր ես չէի հասկանում դրա նպատակը, մենք կարող էինք ուրիշ տեղ գնալ, հետագայում Արթուրը խոստովանեց, որ ինձ սիրահարվել էր առաջին հայացքից ու շատ էր պատմել ծնողներին, ովքեր խնդրել էին ծանոթացնել ինձ հետ, բայց այնպես, որ ես չիմանայի պատճառը, դրա համար էլ ասեց, թե խոսք է տվել քրոջս տորթիկ հյուրասիրել, այդ ասելու ժամանակ նա աչքով տվեց նրան, իսկ ես մտածեցի, թե դա սովորույթ էր իրենց մոտ»: Ամեն դեպքում Անուշիկը իր մորեղբոր ընտանիքին պատմում է հրավերի մասին՝ ստանալու համար նրանց թույլտվությունը. «Նրանք հարևաներ էին Արթուրենց ընտանիքի հետ, նույն շենքում էին ապրում՝ տարբեր հարկերում: Սիրով համաձայեցին»,-պատմում է Անուշիկը: Խոստովանում է՝ տատը իրեն առանձին կանչում է ու հարցնում. «Բալես, չլինի՞ էտ տղեն աչք ա դրել քո վրա»: Աղջիկը համոզում է նրան, որ այդպիսի բան չկա:
Հանդիպումը կայացվում է: Տղայի ծնողներն այնքան են հավանում աղջկան, որ խնդրում են մի քանի անգամ այցելել իրենց: Այդպես էլ լինում է: Եվ առհասարակ ընկերական հանդիպումները ջերմ մթնոլորտում շարունակվում են ուղիղ մեկ շաբաթ՝ այքան ժամանակ, որքան որ խոստացել էր Անուշիկը իր զարմուհուն. «Նա ընտանիքի միակ երեխան էր, ու ամռանը այդ շրջանում մանկապարտեզները փակ էին, և ես փորձում էի լրացնել այն բացը, որ հանկարծ իրեն մենակ չզգա, ինձ համար էլ այդ շաբաթը արագ և ուրախ անցավ, չէի ուզում տուն գնալ»,-ասում է նա: Հավելում է ՝ տուն գնալուն պես երազում է կրկին այցելել իր զարմուհուն և շաբաթներով մնալ այնտեղ: «Տուն վերադառնալով՝զգացի, թե ինչքան եմ կարոտում Արթուրին, նույնիսկ երբեմն լաց էի լինում: Սկզբում կարծում էի, թե դա այն պատճառով է, որ նրան համարում էի իմ ընկերը, բայց քիչ-քիչ հասկացա, որ սիրահարվել եմ, ինձ մոտ տրամադրությունների կտրուկ փոփոխություններ էին լինում, միշտ նրա մասին էի մտածում»,-անկեղծանում է նա:
Անուշիկը պարբերաբար այցելում է իր մորեղբոր ընտանիքին, երբեմն հանդիպում է Արթուրին, ով նաև այցելում է իրենց. «Տատս ինչ-որ բան էր կասկածում, այնպիսի բան, որ նույնիսկ ես չէի կասկածում. Արթուրը սիրում էր ինձ»,-ասում է աղջիկը: Իր կասկածները ստուգելու համար մի օր խանութից տուն վերադառնալիս՝ տատիկը զրուցում է Արթուրի մայրիկի հետ, խոսք բացում և տեղեկանում. «Հա, Սիրուշ ջան, երեխեքը ոնց որ թե իրար հետ լավ են լեզու գտնում, Արթուրս ամենօր
Անուշիկից ա խոսում, թող Անուշիկը ավարտի դպրոցը (այն ժամանակ աղջիկը սովորում էր ավարտական դասարանում, խոսկապ անենք, հետո պսակենք)»: Տատիկը, սակայն ոչինչ չի պատմում թոռնուհուն, սակայն ավելի ու ավելի ուշադիր է գտնվում վերջինիս նկատմամբ: Մեկ տարին անցնում է, խոստովանության օրը մոտենում. «Ինձ համար անսպասելի չէր, որովհետև Արթուրը բազմիցս ակնարկել էր իր զգացմունքների մասին, տատիկս շատ էր հավանում նրան, այնպես որ ծնողներս դեմ չեղան մեր հարաբերություններին, պարզապես չգիտեի, որ խոսկապ ու տենց բաներ էլ են լինում, ամեն դեպքում ես անչափ ուրախ էի, որովհետև սիրում էի առաջին անգամ ու այդքան լուրջ»:
5 տարի է անցել իրենց ծանոթության օրից: Զույգն այժմ ամուսնացել է և ունի փոքրիկ բալիկ՝ Միլենա անունով՝ ի պատիվ Անուշիկի զարմուհու, որի միջոցով էլ հանդիպել էին:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930