Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նախկին պահնորդը պահվում է գողականների խցում եւ խոշտանգվում է

Ապրիլ 16,2013 14:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պաշտպանական ճառով եւ վերջին խոսքով հանդես եկավ Արմեն Խալոյանը եւ նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ա. Խալոյանը մեղադրվել է այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանապետի ընդունարանում վիճել էր ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ եւ, ըստ գործի նյութերի, հայհոյել, բռնություն էր գործադրել, ձեռքերով հարվածել Մ. Հակոբյանին, «խաթարել էր ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը»: Նրան նաեւ մեղադրանք էր առաջադրվել, որ անցյալ տարի նոյեմբերի 2-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես խանգարել էր Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի «բնականոն աշխատանքը»:

robert revazyanՔրեական գործի վարույթն իրականացրել են Արաբկիրի ոստիկանության բաժնում եւ ըստ Ա. Խալոյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի, երբ «տուժողը» այդտեղից է եղել եւ հետեւաբար նախաքննությունը չէր կարող լինել անկողմնակալ:

Ռուսական կրթությամբ, անչափահաս երեխայի հայր, 2010թ. «Արմմոբիլ» անվտանգության ծառայության կողմից պահնորդական ծառայության մեջ բացառիկ գործունեության համար պարգեւատրված Արմեն Խալոյանի վերջին խոսքը հնարավոր չէր լսել առանց արցունքների: Նա ասաց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, կողմնակալ է եւ գոյություն ունի շահերի բախում եւ ոստիկանները վրեժի շարժառիթներով են իր դեմ գործ հարուցել: Նա ասաց, որ 50 տարեկան է, ոչ ծխել է, ոչ խմել, Հայաստանի մարզական պատիվն է միշտ բարձր պահել: Նա գրպանից հանեց մեկուսարանից իր հետ բերած հացը, ասելով, որ ուտելու կռիվ չի տալիս, այլ պարբերաբար ենթարկվում է խոշտանգումների «գողականների կողմից», դիմել է ադմինիստրացիային: Նա ասաց, որ դիմում է դատարանին, որ իրեն տանեն «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ, ի դեպ, պահվում են ուժային կառույցների նախկին աշխատակիցները: Դիմելով մեղադրողին, նա հորդորեց, որ մեղադրողը հրաժարվի մեղադրանքից:

Նշենք, որ մեղադրողը պահանջել է 5,5 տարվա ազատազրկում: «Լրիվ կքայքայվեմ, ի՞նչ եմ արել: Ես չեմ կարող անազատության մեջ մնալ, ես չեմ արել այն, ինչ ինձ վերագրված է»,- ասաց Ա. Խալոյանը:

Ա. Խալոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանը իր պաշտպանական ճառում հայտնեց, որ ընդունարանում վիճաբանության հրահրողը եղել է ոչ թե Ա. Խալոյանը, այլ այս գործով տուժող Մերուժան Հակոբյանը եւ որ միջադեպի պատճառը ոչ թե ոստիկանապետի հետ հանդիպում նշանակելն է եղել, այլ այն, որ դեռեւս միջադեպից առաջ Խալոյանը այցելելով ոստիկանության ընդունարան, հանդիպել է ոստիկանապետի օգնական Մ. Հակոբյանի հետ: Գործով տուժող Մ. Հակոբյանը երբ լսել է Խալոյանի խնդիրը, նրան ծանոթացրել է իր ընկերոջ՝ Վահե Մանուկյանի հետ: «Վահե Մանուկյանը Ա. Խալոյանից գումար էր պահանջել՝ դատավորներին կաշառելու պատրվակով, իր օգտին վճիռ կայացնելու համար, սակայն Ա. Խալոյանը դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն, ինչի արդյունքում Վ. Մանուկյանը ձերբակալվել էր եւ հարուցվել էր քրեական գործ: Կրկին հանդիպելով Մերուժան Հակոբյանին, վերջինս տեղյակ է եղել իր ընկերոջ ձերբակալման մասին եւ տեղյակ է եղել նաեւ, որ պատճառը հանդիսացել է Ա. Խալոյանի բողոքը, ինչի կապակցությամբ էլ ոստիկանապետի ընդունարանում Խալոյանի հասցեին արել է վիրավորական արտահայտություններ, ստանալով պատասխան՝ սեղանին դրված մետաղյա գրչով հարվածել էր Խալոյանին, սուր ծայրը կպել էր նրա շրթունքին եւ ծակել»,- ասաց պաշտպան Ռ. Ռեւազյանը:

Պաշտպանական ճառում Ռեւազյանն անդրադարձավ նաեւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղի ունեցածին, նաեւ հարցաքննված ոստիկանության աշխատակիցներ՝ Ռ. Սարգսյանի, Մ. Էլոյանի եւ Հ. Սարոյանի ցուցմունքներին: Ըստ պաշտպանի, նախաքննության ժամանակ կեղծվել են ապացույցները՝ ոստիկանների ցուցմունքները:

Ըստ դատարանում տված ոստիկանների ցուցմունքների՝ Ա. Խալոյանը հայհոյել է, անհանգիստ է եղել, երբ այդ ժամանակ ներս է մտել քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ փորձել նրան կարգի հրավիրել, Ա. Խալոյանը իբր հարվածել է նրան: Իր պաշտպանական ճառում Ռ. Ռեւազյանը անդրադարձավ նաեւ, թե ինչպես են նախաքննության ժամանակ Խալոյանի նկատմամբ խախտումներ իրականացրել: Նրան չի տրվել դատաբժշկի ուղեգիր, դատաբժշկի չի տարվել, չի ունեցել պաշտպան, քանի որ չի առաջարկվել:

Մի դեպքում ոստիկանությունը քրեական հետախուզում հայտարարելու մասին որոշման մեջ նշել է, թե հնարավոր չի եղել հայտնաբերել Ա. Խալոյանին, այդ իսկ պատճառով հայտարարել է հետախուզում, մի դեպքում էլ քրեական գործի նյութերում առկա էր զեկուցագիր ոստիկանության բաժանմունքի օպերհերթապահի կողմից, ուր նշված էր, թե իրենց է զանգել Ա. Խալոյանը եւ հայտնել, որ նախարարության շենքում իրեն պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցները, ծեծել են եւ թույլ չեն տալիս, որ նա դուրս գա շենքից:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. … ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ես` որպես նախկին ՀՍՍՀ հաշվառված քաղաքացի, 2004թ-ից մինչ օրս` քաջատեղյակ լինելով, վերից վար` օրինախախտ ՀՀ իրավապահ մարմիններ կոչվածների անօրինական գործողություններին: Հանձինս` ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի և այլոց կողմից թույլ տրված` ապօրինություններին, ով` ինձ, թույլ չ’տվեց` ընտունելություն ունենամ, ոստիկանապետ` Վ.Գասպարյանի հետ, դա է` վկայում /19.12.2011թ. հեռ/զանգ Մ.Հ-ի կողմից` 010/573294; 20.12. 2011թ. անձամբ հանդիպում` Մ.Հ-ի հետ; ստիպված` 21.12.2011թ. հեռագրով դիմեցի; 22.12.2011թ. անձամբ զանգահարեցի` 010/574543 ընդունելության բաժին; դիմում-բողոք` 05.03.2012թ. պ/ն թիվ 059314199 գրելուց հետո, որը` կրկին մինչ օրս չեն պատասխանել/, սրանով` հաստատում եմ, որ` ՀՀ-ում չի գործում օրենքը: Այդ անձը` Մ.Հ-ը, հանուն իր անձնական շահի և աթոռը պահելու համար` ամեն ինչի պատրաստ է, դրա համար` հոգով լացող, մեր հարգարժան Հայ քաղաքացու անմեղությանը` հավատում եմ … 16.04.2013թ. … հեռ. 093/90-77-93 …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930