Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը իր երկու ամսվա աշխատավարձը նվիրեց Մաշա Մնջոյանին

Ապրիլ 16,2013 14:37

Balasanyan_2Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր երկու ամսվա աշխատավարձը՝ մոտ 450 հազար դրամի չափով, նվիրեց «Հայաստանի ձայն» մրցույթում հաղթանակած գյումրեցի Մաշա Մնջոյանին: «Ե՞րբ ես գնում «Նովայա վալնա» մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք բոլորս քեզ բալետ անող ենք», ասաց Գյումրու քաղաքապետը՝ ճանապարհ դնելով նորաթուխ երգչուհուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հըլը սրան նայեք, ուզում է Վարդանին նմանվել, ով 13 աշխատավարձ չէր ստանում ու տալիս էր կարիքավորներին:Մեկը չկա ասի` Բալասանյան, դու մի կրկնօրինակիր, հըլւ քոնն արա տեսնենք,հըլը , որ բաաաան չես արել քաղաքի համար`իր բառերով `շոշափելի բան… Յախք, ուղղակի, զզվելի է այս ամենը:Բալասանյանը թող պատասխան տա անձրևի մեջ լցվող ու 2սմ. ասֆալտի համար:Ասում է` բոլորդ նայեք:Բոլորն , որ նայեն, բա փոխքաղաքապետ ակարդեոնիստն Սանոյանն ու էն Մալխասյան Գուգոն ինչ անեն… Մի հատ հետաքրվեք էլի, լրագրողներ, քանի հոգու է Բալասանյանը իր աշխատելու ընթացքում, միլիցիա ուղարկել?ու ինչ գործերով?Այ էդ մասին գրեք:

  2. Աշոտ says:

    Ուր է քոմենթս?

  3. Աշոտ says:

    Կոնկրետ գրեք`ինչի է հակասում?

  4. Աշոտ says:

    Դուք խմբագրեք`թողնում եմ Ձեզ:

  5. Artak says:

    13 տարի քո վարդանիկը քանդեց էս քաղաքը, ինչ աշխատավարձ բդի ստանար, սաղ քաղաքի բյուջեն իրա աշխատավարձնր էր:

  6. Արմենուհի says:

    Շնորհակալ եմ պարոն Բալասանյանից, որ վերջապես սկսեց քաղաքը փոխել, վերջապես նորմալ քաղաքապետարան ունեցանք: Երկու օր առաջ պատվիրակության կազմում էի, եկանք տեսանք, շատ լավ ու ամեն ինչ բարձր մակարդակով էր

  7. Հրանտ says:

    Քաղաքին ինչ էր եղել, որ փոխվեր, եղածը պետք էր պահել, իսկ Բալասանյանը բացի 7 ամսվա ընթացքում մարդ ազատելուց, մեկ էլ անգամ քաղաքապետարանի մոտ կանգնող տաքսիստներին ոստիկանություն հանձնելուց, գործ չ իարել:Ով պտի աներ՝ Չուբարը թալանչի, թե Կնյազը, թե ասենք՝ Շախնազարյան Շիրակը կամ մյուսները՝որի անունը տաս, կադր չկա տակը: :Իսկ պատվիրակությունների գալը՝ միշտ էլ եղել է ու քաղաքը հնչեղ է ներկայացվել, որովհետև քաղաքը ղայդին ներկայացնող կար:Բալասանյանի գովաբանող Արմենուհի ու Արտակ.ճշմարտության դեմ արդյոք չեք մեղանչում, որ ասում եք՝ քաղաքապետարան ունեցանք Բալասանյանի օրոք՝?Ամոթ չէ, ճիշտ չեք խոսում, քաղաքապետարանը ով սարքեց? ով վերականգնեց քաղաքը ավերակներից? ում են գյումրեցիները մինչև այսօր հավանում որպես քաղաքապետ? պատասխանը գիտեք, բայց վախից չեք ասում, որովհետև գիտեք, որ Բալասանյանը իրա կուսակցության ու իրան իշխանության բերած կուսակցության համար , ինչ ասեմ՝բազմաօգտագործված մարդ է, էնքան մեղմ ասած չմտածված բաներ է արել , որ ձեր մեկնաբանություններն ու խոսքերն էլ չեն փրկի իրան: Դուք գյումրեցի չէք, երևի, այլ՝ մի շարք բալասանյական մարդկանց պես, միայն աշխատավարձ եք ստանում քաղաքապետարանից, այլապես կտեսնեիք, թե ոնց է քաղաքի ղեկավարը ձեռքը թափ տալիս, երբ մարդիկ իրեն փորձում են մոտենալ, կիմանայիք, որ գյումրեցիները չեն ընտրել նրան, կտեսնեիք քաղաքի կործանված ու ռմբակոծված վիճակը, որի պատճառը իր անբանությունն է, կտեսնեիք, որ մարդիկ իրենից սպասելիք չունեն, որովհետև օրումեջ մեկին խեղդում է՝աշխատանքից ազատելով ու փողերը չտալով, կտեսնեիք, որ բնակտնտեսության մի շարք վարձեր է թանկացրել, կտեսնեիք, որ բացի շուուներից հեռուստատեսային , այս մարդը գործնականում ոչինչ, բառացիորեն ոչինիչ չի անում: Եվ վերջապես, կփորձեիք շփվել նրա ՛՛թիմի՛՛ հետ ու կտեսնեիք, որ որակ չկա, մարդիկ անտեղյակ են իրենց հանձնված ոլորտներից:Միայն հեռուստատեսային շոուներ և ինչ-որ հանձնաժողովների ստեղծում:Էս էլ ՛՛ետ է գցել՛՛Օրինաց Երկրից՝նրանք էին չէ? ԱԺ-ում սիրում հանձնաժողովներ ստեղծել: Էս մարդը տարիներ շարունակ քաղաքական դաշտում է չէ?, ինչպես է և ինչով է օգնել Գյումրուն, չեք կարող պատասխանել, հաստատ, որովհետև բացի անտենա բաժանելուց , ոչինիչ չի արել, իսկ շոուներ ինչքան ասես արել է, հիմա էլ նույն ձևով է աշխատում: Գործ չկա, շուու՝ինչքան կուզես, ինչ երկարությամբ լուզեք:Դեմագոգիա և վերջ:Չեք տեսնում , չեք զգում? Զգում եք ու գիտեք, բայց մեղանչում եք ճշմարտության առջև:
    Այ դրանց մասին խոսելիս, պետք է գնահատական տալ , թե չէ գյումրեցիները լավ գիտեն, ով ով է: Ի դեպ, ես միայն իրականությունն եմ գրում ու հակում չունեմ խեղել ճշմարտությունը, ձեզ էլ կոչ անում, ու էլ ինչ էլ գրեք, չեք կարողանալու իմ ասածներին հակադրվել:Ես ժամանակի բովով անցած մարդ եմ, ու տեսել եմ քաղաքի մի քանի ղեկավարների աշխատանքը,էս ինտերնետ բանից գլուխ չեմ հանում, բայց թոռիս օգնությամբբացում եմ սայթերը կարդում եմ ու նրա կողքը նստած՝ որոշեցի թելադրել նրան այս ամենը, որ դուք, թե գյումրեցի եք՝ գյումրեցու պես գնահատեք, թե գյումրեցի չեք՝՝սովորեք գյումրեցու պես գնահատել ու թացը չորից տարբերել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930