Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հստակ էր. Մանվել Սարգսյան

Ապրիլ 16,2013 14:28

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Մանվել Սարգսյանը անդրադառնալով ՀԱԿ-ի համագումարին, ասաց, որ պատահական չէ, որ իրենք հիմա են դա արել: «Փորձ կա ներկայացնել իշխանության դեմ կանգնած հիմնական ուժը, կարծես թե ընդդիմադիր տեղի կռիվ է գնում: ՀԱԿ-ը ամեն կերպ փորձում էր իր պոտենցիալը վերածել կուսակցության, ցույց տալու, թե իրենք են այն ուժը…»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարեց, որ իրենք կուսակցություն են եւ իրենց համար քաղաքականությունը` դա ընտրություններն են, եւ դրա հետ կապված միջկուսակցական հարաբերությունները:

«ՀԱԿ-ը ամեն կերպ փորձում էր իրեն ներկայացնել իբրեւ փրկչի, ամենակարող ուժի»,-նշեց Սարգսյանը: Նրա խոսքով Հայաստանում առաջին անգամ հստակ ասվեց, որ կուսակցության ոլորտը` ընտրություններն են:

Քաղաքագետի խոսքով, Հայաստանում անընդհատ դրվել է ռեժիմ վերացնելու խնդիր, բայց չի վերացվել, որովհետեւ ամեն անգամ, ամեն մեկն այդ գործն իր վրա է վերցրել ու չի արել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930