Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը Մոսկվա մեկնելու Րաֆֆիի քայլը ընտրողին արհամարհելու լավագույն ձեւ է համարում

Ապրիլ 16,2013 14:25

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի մի զգալի հատված այսօր խորը հիասթափություն է ապրում:

«Որովհետեւ անընդհատ ներշնչել, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը իշխանությունը վերցնում ենք, դնում ենք, ճիշտ չէ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պատգամավորը:

Նրա խոսքերով, հետընտրական շրջանում ստեղծվել էր բացառիկ քաղաքական հնարավորություն հանրային կյանքում ձեւավորել իշխանությանը համարժեք եւ լուրջ հակակշիռ ներկայացնող ընդդիմություն, բայց այդ հնարավորությունը Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց.«Ես ենթադրում էի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաքելությունը ոչ թե իշխանական բարձունքները գրոհելն էր, որքան իր ստացած ձայները քաղաքական կապիտալի վերածելու խնդիրը: Կարծում եմ՝ իրատեսական խնդիրներ պետք է դնեին իրենց առջեւ եւ հանրությանն առանց անիրականանալի խոստումներ տալու եւ առանց անիրականանալի հույսեր ձեւավորելու փորձել տեւական քաղաքական լուրջ պայքարի նախապատրաստվել: Ասել եմ այս մասին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա հացադուլի երրորդ օրը: Հորդորել եմ՝ հարկավոր էր նույնիսկ չընդունելով ընտրությունների արդյունքները՝ առաջարկել սկսել բանակցություններ՝ ինչ հավելյալ լծակներ տրամադրեն ընդդիմությանը, որ նա իրականում վերածվի ոչ թե փողոցում աղմկողի, հայհոյողի, այլ իր շնչառությունը իշխանության թիկունքում անընդհատ զգացնել տվող կառույցի»:

Պարոն Հարությունյանին ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին՝ թե ընդդիմությունը, թե իշխանությունները բավականին պատասխանատու վարքագիծ դրսեւորեցին.«Մի փոքր չափից դուրս դրսեւորում եւ կայծը կարող էր բռնկվել: Րաֆֆին հայտնվել էր իր իսկ գեներացված գործընթացի պատանդը… Լավ էր, որ պատրաստ չէր այդ արկածախնդրության: Սա ցույց է տալիս՝ ոնց որ թե մենք դասեր քաղել ենք մեր անցյալից»:

Նա նաեւ ասաց, որ հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանից, որովհետեւ հացադուլի կեսերից պարզվեց, որ նա ոչ թե հացադուլի, այլ ծոմապահության է դուրս եկել. «Որովհետեւ ինքս մոտեցել եմ հացադուլ հայտարարած քաղաքական գործչի, ոչ թե ծոմապահության մեջ գտնվող քաղաքացու: Որովհետեւ, կներեք, ես երբեք չէի մոտենա ծոմապահության մեջ գտնվող քաղաքացուն: Ես դրան արդեն լուրջ չեմ վերաբերում»:

Նրա խոսքերով, շատերը հիասթափված են եւ բացատրության են սպասում Րաֆֆի Հովհաննիսյանի ՝ Մոսկվա մեկնելու քայլից.«Չեմ հասկանում այդ Տիզբոնի գաղափարը՝ գնանք Մոսկվա: Լավ չեմ հասկանում՝ գնում են Մոսկվա, ինչ են անում, չգիտեմ ինչի համար եւ ում մոտ: Ուզում եմ հարցնեմ, ո՞նց կարող է Պուտինը, Օբաման մեր ներքաղաքական վիճակի վրա ազդել, կանչելու են ասեն պարոն Սարգսյան, հրաժարական տո՞ւր: Այդ ձգտումները քաղաքական դատարկաբանություն են: Սա սեփական ընտրողին արհամարհելու, սեփական քաղաքացուն արհամարհելու լավագույն դրսեւորումն է: Չգիտես ինչու, այս քաղաքական պայքարի ժամանակ քաղաքական ուժերը հայացքները դեպի հյուսիս են ուղղում, գնում են մի հատ Մոսկվա, ի՞նչ են ասում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930