«Ապրիլի 10-ին ավարտվում է ճշգրտման փուլը, ապրիլի 15-ին մեր վերջին դպրոցները ներկայացրել են ԳԹԿ ճշգրտման ցուցակները, իսկ մայիսի 5-ից հունիսի 1-ը բուհերը սկսելու են հայտերն ընդունել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտության եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
Նրա պնդմամբ, այժմ մուտքագրման եւ բազավորման աշխատանքներ են տարվում, դրանից հետո շրջանավարտները բաժանվելու են ըստ միասնական քննական կենտրոնների.
«Ընդհանուր առմամբ, դիմորդների թիվը քիչ է, թվով շատ են հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաների դիմորդները: Առաջին փուլում ունենք 15000 դիմորդ, իսկ երկրորդ փուլում ակնկալում ենք ավելի շատ դիմորդներ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ