Աղվան Վարդանյանը բացատրում է, որ նրանք նույն թիմի անդամ են
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը մշտապես ընդգծում է, որ իրենց ցուցակը միակն է, որտեղ գլխավորում է կուսակցության ղեկավար կազմը: Ուստի այսօր Aravot.am-ը «Սլաք» ակումբում պարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ 2009-ին, երբ ցուցակը գխավորում էր Արծվիկ Մինասյանը, նշանակում է՝ այն ժամանակ այդքան չէի՞ք կարեւորում այս ընտրությունները եւ միայն հիմա՞ եք սկսել կարեւորել: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ լինենք՝ այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակ էր: Այն ժամանակ, երբ ընտրությունները հայտարարվել էին եւ ընտրացուցակները կազմվել էին, մենք կոալիցիայի մեջ էինք, դեպքերից հետո կոալիցիայից դուրս եկանք, եւ արդեն ցուցակը պատրաստ էր, Արծվիկ Մինասյանով մենք արդեն մտել էինք ընտրապայքարի մեջ եւ հայ-թուրքական արձանագրությունների կոնկրետ հարցով դարձել ընդդիմություն: Այս տարբերությունը ժամանակի եթե մենք չենք անդրադառնում եւ չենք հիշում՝ այդ հարցն առաջանում է: Բայց երբ ժամանակի եւ իրավիճակի մեջ նայենք՝ այդ հարցը դուրս է գալիս»:
Մենք հարցրեցինք նաեւ, թե ինչո՞ւ իրենց ցուցակում չկան Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը: Պարոն Վարդանյանը պատասխանեց, որ Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը նույն թիմի անդամներ են, իրենք ամեն օր շտաբի նիստ են անում եւ նույն Արծվիկ Մինասյանը մասնակցում է. «Մենք խնդիրը ձեւակերպել ենք այսպես՝ քաղաքական գերագույն մարմինը գլխավորում է ցուցակը, մյուսները մեր տարածքների ընկերներն են, Երեւանի տարբեր վարչական շրջանների ընկերները, ովքեր նաեւ տարբեր պատասխանատվություն ունեն կոնկրետ տարածքի համար: Թիմը թիմ է: Նույն Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը կմտնեն ամբողջ թափով պայքարի մեջ: Նույնը՝ Դավիթ Լոքյանը, նույնը՝ Լեւոն Մկրտչյանը, նույնը՝ Լիլիթ Գալստյանը եւ ձեր բոլոր ճանաչած հայտնի դաշնակցականները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ