Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ի առաջնորդներն ուզում են ձերբազատվել նախկին սխալներից». Շուշան Խաթլամաջյան

Ապրիլ 16,2013 13:55

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը անդրադառնալով ներքաղաքական կյանքին, ասաց, թե չարժե խոսել հանրահավաքի մասին, քանի որ դրանով չի կերտվում քաղաքականությունը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի ռեյտինգը բավականին ցածր է, վերջին հանրահավաքներից հետո, քանի որ նա չարդարացրեց ժողովրդի ընկալած սպասելիքները»,-նշեց տիկին Խաթլամաջյանը:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, ապա, ըստ նրա` «Մինչ ընտրությունները ՀԱԿ-ը հաշվարկել էր այդ բանը, նա մեծ ճգնաժամի մեջ որոշեց դաշտը զիջել ավելի թույլին:

Իսկ անցյալ ընտրություններին ՀԱԿ-ը որոշեց, որ շարժումը բավարար չէ, պետք է կուսակցություն ստեղծել, հետո հակառակն արեց, ու մենք տեսնում ենք, որ այս ուժը ճգնաժամի մեջ է: Ինձ թվում է ՀԱԿ-ի առաջնորդների համար պարզ է, որ ուզում են ձերբազատվել իրենց սխալներից եւ հիշողության մեջ պահել դրականը, հաջողությունները, որին հասել են»: Ինչ վերաբերվում է հաջողություններին` Խաթլամաջյանի խոսքով` ՀԱԿ-ը նաեւ ինտելեկտուալների մագնիս էր ու այդ մարդիկ հիասթափվում են:

Իսկ թե ինչու չմիացան քաղաքական ուժերը Րաֆֆի Հովհաննիսյանին, տիկին Խաթլամաջյանը նշեց` «թույլին ոչ մեկը չի միանում, իսկ հաղթանակը միշտ տերեր ունի»:

Խաթլամաջյանը հավելեց`այն ինչ ձգձգվում էր, ապրիլի իննին ավարտվեց, քանի որ նույն բառերը ժողովուրդը անընդհատ չի կարող լսել. «Թեկնածուն ռազմավարություն չուներ, իսկ մարտավարությունը թույլ էր: Եթե քաղաքական ուժը ուղիղ մեսիջ չունի, բնական է, որ կմարի: Ոստիկանապետի ներկայությունն էլ այդ հանրահավաքին` երաշխավորում էր, որ ոչ մի բան տեղի չի ունենա եւ ես դրա մեջ տեսա նաեւ անձնական պատասխանատվության մեսիջ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930