Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վրաստանը կարող է ավելի չեզոք դիրք գրավել ԼՂՀ հակամարտության լուսաբանման խնդիրներում» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2013 13:42

Գագիկ Հարությունյանը` Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին

«Տարածաշրջանային գործընթացներում կան հուսադրող միտումներ»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` մասնավորեցնելով, որ վերջին երեք ամսում, օրինակ, կարեւոր  հանդիպումներ եղան հարեւան Վրաստանի պաշտոնյաների հետ. «Դա  արտակարգ դիվանագիտական ակտ է: Վրաստանում վերանայում են «ազգային շահ» հասկացությունը, որը  բավական համընկնում է մեր շահի հետ: Վերանայվում են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ մոտեցումները: Կարծես ձեւավորվում  է մոտեցում, որ Վրաստանը կարող է ավելի չեզոք դիրք գրավել ԼՂՀ հակամարտության  լուսաբանման խնդիրներում: Բացի այդ, Մայա Փանջիկիձեի այցի  ժամանակ հնչեց կարեւոր` «ընդհանուր շուկա» հասկացողությունը: Վրաստանը եւ  Հայաստանը տնտեսական խնդիրներ ունեն, իսկ որոշ տնտեսություններ չեն կարող մեծ ծավալներով զարգացում ապրել: Ծավալների մեծացման համար կարեւոր է Վրաստանի հետ ինտեգրումը»:

Բանախոսի համոզմամբ. «Փորձեր պետք է կատարվեն նաեւ ինֆորմացիոն դաշտի ինտեգրման ուղղությամբ, որպեսզի երկու երկրները տեղեկանան կատարվող իրադարձությունների մասին: Անհրաժեշտ է ստեղծել ընդհանուր տեղեկատվական, արդյունաբերական եւ մշակութային տարածք: Այս ամենը էապես կփոխի իրավիճակը տարածաշրջանում»:

Պարոն Հարությունյանի դիտարկմամբ. «Մենք շատ վատ գիտենք Վրաստանը, իսկ պատկերացումները  բավարարվում են, ասենք,  Ջավախքի խնդիրներով, սակայն տեղեկացվածության խնդիրը  նաեւ Վրաստանին է վերաբերում»:

«Նորավանքի» տնօրենի խոսքով` համատեղ ակցիաները, օրինակ, Հայաստան-Վրաստան համատեղ հեռուստակայանի ստեղծումը, կմեղմեն երկու երկրների միջեւ լարվածությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930