Որքան ես հիշում եմ, ամեն ընտրությունից առաջ ընդդիմադիրները հայտարարում են, որ անհրաժեշտ է միավորվել, որ այժմ գնում են բանակցություններ եւ այլն: Նրանք իրավացի են այն առումով, որ միայն միավորվելով, ուժերը համատեղելով է հնարավոր արդյունավետ հակազդել պետական մեքենային, որն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ իշխանության ձեռքում է: Սովորաբար այդ բարի ցանկությունները մնում են խոսակցությունների մակարդակին. ամբիցիաները եւ ընդդիմադիր դաշտում ներքին պայքարը, ի վերջո, ավելի հզոր գործոններ են դառնում, քան հաջողություն գրանցելու ցանկությունը: Երեւանի ավագանու ընտրություններն այդ համագործակցության մեխանիզմները փորձարկելու լավագույն հնարավորությունն են այն պատճառով, որ այստեղ գաղափարական տարբերությունները որեւէ նշանակություն չունեն: Պառլամենտի կամ, առավել եւս, նախագահի պաշտոնի դեպքում մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ասենք, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը տարբեր տեսակետներ ունեն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, կամ՝ որ «Ժառանգությունն» ուզում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, իսկ մնացածը չեն ուզում: Հիմա խոսքը մայրաքաղաքի արդյունավետ ղեկավարման մասին է, որի դեպքում նշանակություն չունի՝ դու սոցիալ-լիբերալ ես, թե ազգայնական: Ի դեպ, երբ 1992 թվականին Երեւանի քաղաքային խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ անդամ չհանդիսացող Վահագն Խաչատրյանը, դա միայն օգուտ բերեց մայրաքաղաքին:
Սակայն այսօրվա բարենպաստ իրավիճակը, կարծես թե, չի օգտագործվում: Նախ՝ ըստ էության, մերժվեց ՀԱԿ-ի առաջարկը՝ միասնական ցուցակով հանդես գալու, այնուհետեւ՝ անարդյունք ավարտվեցին ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» բանակցությունները: Ավագանու ընտրություններում պայքարող կուսակցությունները թեեւ խոստանում են իրար վրա «տակառ չգլորել», բայց իրականում լավ էլ գլորում են՝ հուրախություն իշխանությունների, որոնց դեմ նրանք բոլորը իբր պայքարում են: Այս առիթով երեւի թե արժե հիշեցնել հարգարժան կուսակցականներին, որ մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները մնացել է երեք շաբաթից էլ քիչ, եւ գոնե ընտրությունները վերահսկելու մեխանիզմը պետք է ստեղծել հիմա, ոչ թե քվեարկության օրը:
Այսօր, կարծես թե, քաղաքական դաշտում հասունանում է այն միտքը, որ ընտրություններում հնարավոր չէ «հաղթել» հետընտրական գործընթացների՝ հանրահավաքների, բողոքների միջոցով՝ դա կռվից հետո բռունցքներով թափահարելն է: Հաղթանակը պետք է գրանցել ընտրական տեղամասերի արձանագրություններով: Իսկ դա հնարավոր է միայն 4 կուսակցությունների համակարգված աշխատանքի միջոցով:
Այդ (եւ ոչ թե բարոյախրատական) լույսի տակ պետք է դիտարկել Տեր-Պետրոսյանի վերջին «մեսիջները» Ծառուկյանին: Եթե դրանք «չլսվեն», ինչպես որ դա եղավ նախագահական ընտրություններից առաջ, ուրեմն դրանք իմաստ չունեին: Եթե «լսվեն», ապա այդ ռեւերանսները միանգամայն արդարացված են:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ավելացնելու գրեթե ոչինչ չկա, սակայն եթե այս անգամ էլ ԲՀԿ-ն սկսի ՛՛Մերն ուրիշ է՛՛ թեմայով խաղիկները, ուրեմն իրոք՝ ուրիշ է…
Հ.Գ. Կամ որևէ այլ ուժ…
Ճիշտն ասած՝ զարմանում եմ, որ ոմանք չեն հասկանում, որ ԲՀԿ- ընդդիմություն չի եղել, չէ և ներկա իշխանության օրոք երբեք չի լինելու: Զարմանանում եմ, որ այդ պատրանքը նրան հաջողվում է ստեղծել նույնիսկ փորձառու քաղգործիչների մոտ:
Ինչ վերաբերում է քաղաքի իշխանությունների ընտրությանը, միայն մեկ հարց տամ՝ ո՞վ է քաղաքապետարանի բյուջեին փող հատկացնում, և ինչպիսի՞ն կլինի ցանկացած ընդդիմադիր քաղաքապետարանի հալը:
Երեւան մայրաքաղաքը պետք է (իրավունք ունեն) կառավարեն միայն նրանք, ովքեր ծնվել են Երեւանում (ազգությունը՝ հայ), առնվազն 45 տարի առաջ:
Կումայրի քաղաքը (հետագայում՝ Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի) պետք է (իրավունք ունեն) կառավարեն միայն նրանք, ովքեր ծնվել են Լենինականում (ազգությունը՝ հայ), առնվազն 45 տարի առաջ:
Կապան քաղաքը պետք է (իրավունք ունեն) կառավարեն միայն նրանք, ովքեր ծնվել են Ղափանում (ազգությունը՝ հայ), առնվազն 45 տարի առաջ:
Կարս քաղաքը պետք է (իրավունք ունեն) կառավարեն միայն նրանք, ովքեր ծնվել են Ղարսում (ազգությունը՝ հայ), առնվազն 45 տարի առաջ:
եւ այլն:
Սևանում պիտի ապրեն միայն այն մարդիկ, ովքեր ծնվել են….
Ջերմուկ պիտի խմեն միայն այն մարդիլ…..
Դիլիջանում պիտի հանգստանան միայն այն մարդիկ….
կոշիկ պիտի հագնեն միայն այն մարդիկ, որոնք կոշիկ կարել գիտեն…
Հաց պիտի ուտեն միայն ցորեն աճեցնող….
Արմավիրցին չպիտի ապրի Մեղրիում….
Արմավիր (Սարդարապատ) քաղաքը պետք է (իրավունք ունեն) կառավարեն միայն նրանք, ովքեր ծնվել են Հոկտեմբերյանում (ազգությունը՝ հայ), առնվազն 45 տարի առաջ:
Տխուր է ձեր գրածը, ավելի ճիշտ տխուր է, որ միտք չկա:
Վահագն Խաչատրյանը անկախ նրանից ՀՀՇ-ի տոմս ուներ թե ոչ, պարզ ու հաստակ իր
գործելավոճով ՀՀՇ էր: Ես գրեցի, ոչ նրա համար, որ ձեզ ուղղեմ կամ եթե կուզեք հայտնեմ իմ
համոզմունքը: Ատրճանակով աջափնյակում ընտրատեղամաս էր մտնում մի քանի տարի առաջ
հիմա պիտի նորից Երևան ղեկավարի: Էլ ուր մնաց բարեկիրթ, գիտակից, հավասրակշռված,
սրտացավ քաղաքապետի տեսլականը: Վահագն Խաչատրյանը ավելի անազնիվ կեպով
խաբեց մեզ մի տևական ժամանակաշրջան, քան իմ կարծիքով անսահման կաշառակեր Երվանդ
Զախարյանը
Որքան ցաւալի է որ ներկայ ամենադժուարին պայմաններու մէջ, քիչ թէ շատ Ներսը թէ դուրս, աւելի զբաղած ենք `”մտաւոր մարզանքներով`” մեծ հաճոյքով ալպէրտօ Մորաւիան ” գիչութիւն “պիտի ըսէր
երբ հայրենիքը կը պարպուի,-անիրաւութիւնները օրէ օր կ`աճին ,մեր դեսպանատուները ԱՀԱԲԵԿԻՉ
կ`որակեն իրենց հայրենակիցները որ հրապարակային դժգոհութիւն կը յայտնեն այս մասին եւ անոնց կ`արգիլուի ամէնէն տարրական ազատութիւն արտայայտուելու` տուները խուզարկութեան կ`ենթարկուին, մի բան որ թուրքերն իսկ չէին յաջողած ընել մինչեւ այսօր :Արդեօք արժանի ենք այս աստիճան ստորնանալու ?
Հարգելի Ռուբեն, գիտեմ բազմաթիվ երևանցիներ, ծնված Երևանում առնվազն 45 տառի առաջ և ազգությամբ հայ, ինչպես Դուք եք ասում, բայց որոնք չեն գնահատում Երևանը, արժանի չեն Երևանին, չեն գնահատում այն գեղեցիկ ճարտարապետությունը, որը մեզ ժառանգություն է թողել Խորհրդային Հայաստանը, Երևանի ոգին և գեղեցկությունը աղավաղողների ջատագովներից են, չունեն ուրբանիզացիոն մտածելակերպ, չեն հասկանում որ Երևանը, առհասարակ քաղաքը պիտի ունենա մայթեր, փողոցներ, այգիներ, ոչ թե միայն կրպակներ և ապակեպատ բարձրահարկ նորակառույցներ: Այնպես որ, մի կողմ թողեք Ձեր կարծրատիպերը, դրանք մեղմ ասած սնանկ են
Խոսքս Երեւանում ծնված տհաս գեղցիների մասին չի:
Маргинальная группа людей — группа, отвергающая определённые ценности и традиции той культуры, в которой эта группа находится, и утверждающая свою собственную систему норм и ценностей.(https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B0%D1%80%D0%B3%D0%B8%D0%BD%D0%B0%D0%BB)
Լավ կյանքից չի, որ մարդիկ իրենց ավանդական կենսակերպը փոխարինում են նորով, նրանց հոգեբանությունը խեղաթյուրվում է, թշնամորեն են ընկալում տեղացիներին եւ տեղացիների քաղաքի (գյուղի) արժեքները: Ըստ իս, 45 թիվը մատնանշում է «տեղացի» գաղափարը: Գյուղացին պետք է վերադառնա իր գյուղը, երեւանցին՝ այլ երկրներից պետք է վերադառնա Երեւան: Միայն տեղացին կարող է իր բնօրրանի արժեքները սրբորեն պաշտպանել:
Ճիշտ այդպես: