Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանների նախագահների խորհուրդն ընդունել է Փաստաբանների պալատի առաջարկությունները

Ապրիլ 16,2013 13:21

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը (այսուհետ՝

Խորհուրդ) 2013 թվականի հունվարի 29-ին մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկան,
ներառյալ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ
հոդվածով նախատեսված դեպքերը, հրապարակեց թիվ 130-րդ որոշումը:
Մասնավորապես, Որոշման 6-րդ կետով պարզաբանվել էր, որ իրավաբանական
խորհրդատվություն և օգնություն մատուցող անձինք ֆիզիկական և իրավաբանական
անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են փաստաբանի արտոնագիր
ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև՝ իրենց ընկերությունում
աշխատողների: Այս հանգամանքը հաստատված համարելու նպատակով, Որոշմամբ
սահմանվել էր, որ դատարան պետք է ներկայացնել.
ա) գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված լիազորագիր, որում պետք
է հստակ նշվի, թե որ դատական գործով է իրականացվելու դատական
ներկայացուցչությունը.
բ) գործին մասնակցող անձի և վերջինիս ներկայացուցչի (փաստաբանի) միջև
կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որում պետք է հստակ
նշվի, թե որ դատական գործով է իրականացվելու դատական ներկայացուցչությունը.
գ) փաստաբանի արտոնագրի պատճենը, որի վրա պարտադիր պետք է լինի փաստաբանի
գրառումը՝ արտոնագիրը դատարան ներկայացնելու պահի դրությամբ կասեցված կամ
դադարեցված չլինելու վերաբերյալ, փաստաբանի ստորագրությունը և
ներկայացնելու ամսաթիվը.
դ) փաստաբանին գումար վճարված լինելու դեպքում՝ գումարի վճարված փաստը
հաստատող ապացույց:

Խորհրդի վերոգրյալ որոշման վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից
գրությամբ ներկայացվել են
Որոշման 6-րդ կետի հետ կապված փաստաբանների մտահոգություններն ու
առաջարկությունները:
Մասնավորապես, «ա» ենթակետի առնչությամբ փաստաբանները գտել են, որ կարող
են առաջանալ բարդություններ, քանի որ շատ դեպքերում լիազորագիր տվող
քաղաքացին օտարերկրյա պետությունում է լիազորագիրը կազմում՝ ընդհանուր
ձևով, և լիազորագիր տալու ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում
կանխատեսել գործը, օրինակ` լիազորագիր տվող և հետագայում Հայաստանից
բացակայող քաղաքացու դեպքում՝ այդ գործի հետ կապված այլ գործով, (որը կարող
է ծագել այդ գործից), հնարավոր չի լինի ներկայացնել վստահորդի շահերը:
Բացի այդ, Փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնել, որ նշված Որոշման
6-րդ կետի «բ» և «դ» ենթակետերը նույնպես կարող են անհարկի ծանրաբեռնել
փաստաբաններին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության
օրենսգրքի 40-րդ հոդվածի կիրառման իմաստով այդ մեկնաբանությունը չի
վերաբերվում դատական ներկայացուցչի լիազորություններին, հետևաբար
առաջարկվել է հանել նշված ենթակետերը:
Պալատն անդրադառնալով «գ» ենթակետին, գտել է, որ դրանով ծանրաբեռնվում է
փաստաբանի աշխատանքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաստաբանների
պալատը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ՀՀ դատական դեպարտամենտին կարող է
ներկայացնել կասեցված փաստաբանների ցուցակը:
Խորհուրդը, 2013 թվականի ապրիլի 11-ի նիստում քննարկելով Փաստաբանների
պալատի կողմից ներկայացված մտահոգությունների պատճառաբանությունները, գտել
է, որ դրանք օբյեկտիվ են, իսկ առաջարկությունները ողջամիտ:
Այսպիսով, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է Փաստաբանների
պալատի առաջարկությունները՝ ընդունելով նոր որոշում և նոր խմբագրությամբ
շարադրելով Խորհրդի թիվ 130-րդ որոշման վիճահարույց 6-րդ կետը, այն է՝
«Իրավաբանական խորհրդատվություն և օգնություն մատուցող իրավաբանական անձինք
ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանությունն իրականացնում են
փաստաբանի արտոնագիր ունեցող անձանց միջոցով, այդ թվում նաև՝ իրենց
ընկերությունում աշխատող: Այդ հանգամանքը հաստատված համարելու նպատակով՝
դատարան պետք է ներկայացնել գործին մասնակցող անձի կողմից փաստաբանին տրված
լիազորագիրը և փաստաբանի արտոնագրի պատճենը»:

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը հայտարարում է, որ
կարևորում և գնահատում է առողջ և փաստարկված ցանկացած քննադատություն,
ինչպես նաև պատրաստ է մշտապես համագործակցել յուրաքանչյուր կառուցողական
առաջարկի շուրջ:
ՀՀ դատական դեպարտամետնի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930