Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Որ կար լարվածություն ոստիկանապետի եւ Երեւանի ոստիկանապետի միջեւ՝ ակնհայտ է»

Ապրիլ 16,2013 13:12

Ըստ նրա, ապրիլի 9-ին նրանց լարված միջանձնային հարաբերություններին ականատես են եղել շարքային քաղաքացիները

Այսօր լրագրողները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանից «Սլաք» ակումբում հետաքրքրվեցին, թե Երեւան քաղաքի ոստիկանապետի պաշտոնից Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը կապո՞ւմ եք առաջիկա ընտրությունների կամ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետ: Նա պատասխանեց, որ ենթադրություններով չի ուզում առաջնորդվել. «Մամուլում եղել են մեկնաբանություններ՝ նաեւ ֆինանսական մեքենայությունների հետ կապված: Ես փաստերին չեմ տիրապետում, չեմ կարող գնահատական տալ: Բայց որ կար որոշակի լարվածություն նույն ոստիկանապետի եւ Երեւանի ոստիկանապետի միջեւ՝ դա ակհայտ է: Ակնհայտ է եղել դա ապրիլի 9-ին նաեւ սովորական քաղաքացիների համար, նրանց միջանձնային հարաբերություններն են վկայել: Կասեմ, որ չկա ոչինչ, որ հայտնի չդառնա: Մենք մեր երկրում ունենք լրջագույն պրոբլեմներ նաեւ կառավարման համակարգում, որ կան անձերի խնդիրներ՝ ակնհայտ է:  Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք նաեւ այդպիսի այլ դրսեւորումներ: Այս կապերով կառավարել երկիրը՝ հնարավոր չի, իշխանություն բիզնես սերտաճման պայմաններում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930