Ապրիլի 15-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1986 թ. ծնված Հայկուշ Մարգարյանը և որդին` 2008 թ. ծնված Քաջիկ Սարգսյանը:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Հ. Մարգարյանը և Ք. Սարգսյանը տանը կերել են տապակած ձկնկիթ, ինչի հետևանքով թունավորվել են:
Նույն օրը, ժամը 22.00-ին, «սննդային թունավորում» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաև Հ. Մարգարյանի մյուս որդին` 2009 թ. ծնված Նարեկ Սարգսյանը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն