Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Չենք հասկանում 1 օրով Մոսկվա գնալը, Հիսուսի հիշատակը հարգելը»

Ապրիլ 16,2013 12:45

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Սլաք» ակումբում ասաց, որ իրենց համար դեռ հստակ չէ, թե ինչ է պատրաստվում անել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Անի հյուրանոցում. «Մի քիչ դժվար եմ պատկերացնում հանրահավաքը «Անի» հյուրանոցում, հետո «Ժառանգության» ներկայացուցիչներն ասացին, որ դա քաղաքացիական ֆորում է: Մեզ համար դեռեւս անորոշ է, ե ինչ հանդիպում է դա, ինչ են նախատեսում անել եւ հրավիրեն՝ մենք միշտ պատրաստ ենք: Հանրահավաքի 5000 հոգուն ասել հաջորդ հանրահավաքը Անի հյուրանոցում է, ճիշտ չի լինի: Գուցե 4000-ը գնան, մենք 4500-ի մեջ լինենք եւ չտեղավորվենք: Բայց մենք մեր մոտեցումները հստակ հայտարարել ենք այս շարժման առաջին օրերից: Այս շարժումը բացառիկ կարեւոր է՝ երկրում փոփոխություններ անելու համար, բայց մենք ունենք մեր մոտեցումները, որոնք շատ տեղերում տարբերվում են: Պետք է լինի հստակ հանգրվաններով: Ուզենք թե չուզենք՝ նախագահական ընտրություններն ավարտվել են եւ հերթական հանգրվանը ավագանու ընտրություններն են: Ընդդիմության հիմնական գործը պետք է լինի գիշեր ցերեկ ավագանու ընտրություններին պատրաստվելը: Մենք ասել ենք, թե այս շարժումն ինչ ուղղությամբ պետք է գնա, որ իշխանությունները ստիպված գնան արմատական փոփոխությունների: Մենք բացառիկ կարեւորում ենք այս շարժումը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դերակատարումը այս շարժմանը: Բայց մենք չենք հասկանում մեկ օրով Մոսկվա գնալը եւ ժողովրդի հաղթանակը Պուտինից բերելը, չենք հասկանում ամսի 9-ին մոմավառությունը, Հիսուսի հիշատակը հարգելը: Որքան գիտենք՝ Հիսուսը հարություն է առել: Շատ բաներ մեզ համար անհասկանալի են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էդ ամենը ասեք Րաֆիին, գուցե նա բացատրի… Եթե դուք իսկապես կարևորւմ եք շարժումը, եթե իսկապես ուզում եք աջակցել նրան ձեր փորձն ու հարյուրամյա իմաստնությամբ օգնել նրան, այդ ամենը անձամբ ասեք նրան և ոչ թե հրապարակավ հայտարարեք, որ չեք հասկանում նրան…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930