Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միխայիլ Մարկոսովին պատժել են Հայաստանի հավաքական գալու համա՞ր

Ապրիլ 16,2013 12:29

«Ուֆայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամը չի բացառում, որ իրեն որակազրկելու որոշումը կարող է կապված լինել նաեւ դրա հետ:

Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական հանձնաժողովը 23-րդ տուրում «Սիբիրի» դարպասապահ Տրունինի հետ բախվելու համար, որի ժամանակ վերջինն ուղեղի ցնցում եւ դիմոսկրի կոտրվածք էր ստացել, Մարկոսովին որակազրկել է վեց խաղով: Սակայն Մարկոսովն էլ չէր խուսափել վնասվածքներից՝ նույնպես ուղեղի ցնցում եւ քթի կոտրվածք: «Ես արդեն 100 անգամ ասել եմ, որ բախման ժամանակ չեմ նկատել Տրունինին: Ինձ էլ են բախվել: Դա պարզ երեւում է ստոպ-կադրում եւ դա ընդունում են ԶԼՄ-ներն ու շահագրգիռ կողմերը: Բացատրություն չկա: Ես չեմ ցանկանում, որ ինձ խառնեն անդրկուլիսային գործերի մեջ: Այնպիսի տպավորություն է, թե կամ խփում են ակումբին, կամ ես ինչ որ բան եմ արել, որն ինչ որ մեկին դուր չի եկել: Եթե այս ամենը կապված է այն բանի հետ, որ համաձայնել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեի: Ազգային հավաքականից հրավեր ստանալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Չնայած, ես ծնվել եմ Ռուսաստանում, իմ ընտանիքի արմատները Հայաստանում են: Մի՞թե դրա համար պետք է պատժել», – հայտարարել է Մարկոսովը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930