Այսօր «Սլաք» ակումբում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն մտել է ավագանու ընտրությունների այս պայքարի մեջ ամբողջ ուժով եւ ներգրավվածությամբ: Նա նորից ընդգծեց, որ ուրիշ կուսակցություն չկա, որ առաջին դեմքով է մասնակցում այս ընտրություններում. «Ես վստահեցնում եմ, որ Արմեն Ռուստամյանը շատ ավելի լավ կառավարիչ կլինի, քան մյուսները: Հայաստանում արմատական փոփոխությունների սկիզբ կլինի»:
Նա կոչ արեց իշխանություններին, որ գիտակցեն, թե չկա ավելի կարեւոր բան, քան գոնե մեկ անգամ օրինական ընտրություններ անցկացնելը. «Նախագահական ընտրություններին իշխանությունները դառը դասեր են քաղել»:
Նա նշեց, որ նորից օգտագործվում են վարչական ռեսուրսները, նորից ցուցակներ, անձնագրեր… «ուսուցիչներին տուն առ տուն գցում են, որ գնան եւ իրենց աշակերտերի ծնողներին քարոզեն, ձայն ապահովեն՝ ՀՀԿ-ի ցանկի եւ նրա թեկնածուի համար»:
Աղվան Վարդանյանը հրավիրեց Տարոն Մարգարյանին հրապարակային բանավեճի՝ Արմեն Ռուստամյանի հետ՝ ասելով, որ ՀՀԿ-ն միշտ խուսափում է հրապարակային բանավեճերից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ