Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թոքմաջյան. «Քաղաքական ընտրությունների վերջակետը դրված է»

Ապրիլ 16,2013 12:22

«Մենք քաղաքական ընտրություններն ավարտել ենք փետրվարի 18-ին և ապրիլի 9-ին տեղի ունեցած նախագահի երդմնակալությամբ էլ դրա վերջակետը դրել ենք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների քաղաքային կամ համայնքային լինելու խնդրին՝ ասաց ՀՀԿ համամասնական ցուցակում երրորդ համարը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը: Իհարկե, բանախոսն այն կարծիքին է, որ համայնքի ընտրությունները չեն կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Ավելին, նա այս ընտրությունները շատ կարեւոր է համարում 2017թվականի խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից: Բայց առաջնայինը, տվյալ պարագայում, ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն Երևանի բարեկեցությունն է համարում: Բանախոսը նշեց, որ կանաչ գոտիների ավելացումը գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրային դրույթներում կա, բայց ինքը կոնկրետ դա կարևորում է ոչ միայն առողջապահական տեսանկյունից, այլև էկոլոգիական: Նրա համոզմամբ` դա լուրջ հիմնախնդիր է, որով Երևանի իշխանությունները պետք է զբաղվեն. «Համաձայն եմ, որ ցավալի վիճակ է, որ Երևանում չկան լայնամասշտաբ հողատարածքներ, որտեղ կարող է կանաչապատումն իրականացվի… բայց այնպես չէ, որ սեփականաշնորհման գործընթացը վերջին երկու-երեք տարիներին է եղել, դա 90-ականներից է եկել: Մենք պետք է ուսումնասիրենք, թե Երևանն ինչ տարածքներ ունի հատկապես իր դարպասների մոտ»:

Ավագանու թեկնածուի կարծիքով, պետք է մայրաքաղաքի կանաչապատման խնդիրը հատուկ ուսումնասիրվի եւ դենդրոլոգիական տեսանկյունից, որպեսզի առավել շատ թթվածին արտադրող ծառատեսակներ տնկվեն:

ՀՀԿ թեկնածուն ընդգծեց, որ Երևանն ունի դիմագիծ, որի շինությունները պետք է մնան անձեռնմխելի: Լրագրողներն այդ համատեքստում բարձրացրեցին Փակ շուկայի խնդրիրը: Հովհաննես Թոքմաջյանը հիշեցրեց, որ այդ հարցում բոլոր մասնագետների եւ պատկան այրերի կարծիքը համընկնում է`պետք է ունենանք այն տեսքը, որ եղել է. «Իմ տեղեկություններով, շինարարությունն անցկացվում է ստորգետնյա մասով, իսկ վերգետնյա մասով ամենը պետք է մնա այնպես, ինչպես եղել է: Եվ ես վստահ եմ, որ ցուցակի առաջին համարի կարծիքն այս մասով դեռ կլսեք»:

Հիշեցնենք, որ վերջերս պատասխանելով Aravot.am-ի հարցին, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ասել էր. «Նույն սեփականատիրոջը մենք պետք է ստիպենք, որ վերականգնի Փակ շուկան»: Հիշեցնենք, որ սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արամ says:

    Այ տաղանդավոր ճարտարապետ, էլի եք ուզում եք մնաք քաղաքապետարանում, որ ինչ անեք, մնացել ա Մատենադարանն ու Բաղրամյան 26, էտ էլ Սիթի սարքեք ու գնաք ?

    • Հարգելի Արամ. կարդացի Ձեր մեկնաբանությունը… ասեմ, որ քաղաքը կառավարել անհրաժեշտ է գրագետ, որպեսզի Մատենադարանը և այլ արժեքներ կարողանանք պահպանել, և որպեսզի Ձեր և ին երեխաներն ու թոռները արժանապատվորեն ապրեն մեր քաղաքում… ու ոչ մի տեղ գնալու ցանկություն երբեք չունենան: Ես համոզված եմ, որ Տարոն Մարգարյանը և այդ ցուցակի թեկնածուները դա կարող է անել: Հարգանքներով` Հովհաննես Թոքմաջյան:

  2. Maxim says:

    Էխխխխխ… հովանես, հովանես:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930