Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրապացիներին բացատրել են, որ հայերը կոնյակն ընկալում են որպես ապրանքի տեսակ

Ապրիլ 16,2013 12:15

Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների՝ այսօր մեկնարկած 5-րդ փուլի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաեւ կքննարկվեն աշխարհագրական անվանումներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Համաձայնագիրն իրենից ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմում գրանցված աշխարհագրական նշումները պետք է փոխադարձաբար ճանաչվեն ու պաշտպանվեն: Այդ անունների ցանկում որոշ անուններ կան, որ մեր հանրությանը շատ հայտնի են, իսկ մեր տեղական արտադրողի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ շատ զգայուն: Մասնավորապես՝ կոնյակի օրինակը: Այդ հարցի շուրջ շատ ծավալուն քննարկումներ եղել են, եւ ներկայում հարցն օրակարգում է»,- ասաց էկոնմիկայի նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ կգտնվի այնպիսի լուծում, որ կբխի միջազգային նորմերից ու օրենսդրությունից ու չի վնասի տեղական արտադրողի շահերը:

Հիշեցնենք, որ եվրոպական օրենսդրության մեջ «կոնյակ» բառը գրանցված է որպես աշխարհագրական անվանում, եւ հայ կոնյակագործները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորություն չեն ունենա իրենց արտադրանքը արտահանել Եվրամիության երկրներ նման անվանմամբ:

Գ.Մելքոնյանի խոսքով, հայկական կողմը եվրոպական կողմին ներկայացրել է, որ հայերի մոտ «կոնյակ» բառը բացառապես ընկալվում է որպես ապրանքի տեսակ, ու Հայաստանում կոնյակի արտադրությունը երկար տարիների պատմություն ունի:

«Այս մասով քննարկումները դեռեւս չեն ավարտվել: Մենք զուգահեռաբար նաեւ այս հարցը շատ մանրակրկիտ քննարկել ենք մռր մասնավոր հատվածի հետ»,- նշեց Գ.Մելքոնյանը ու հավելեց, որ «շամպայն» բառի հետ կապված նույնպես քննարկումներ են տեղի ունեցել:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930