Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը 53,7 տոկոսով ակտիվացրել է պայքարը հեղափոխական գործընթացների դեմ

Ապրիլ 16,2013 12:04

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավելի է 22,1 հազարով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվն ավելացել է 53,7 տոկոսով։

«ՉԻ» – Փաստորեն՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում արտագաղթի տեմպերն աճել են 53,7 տոկոսով։ Իշխանություններն, իհարկե, հիմա կսկսեն արդարանալ, թե միշտ էլ հունվար– փետրվարին մեկնողները շատ են լինում, որովհետեւ «խոպանչիները» վերադառնում են Ռուսաստան, բայց հիշեցնենք, որ 53,7 տոկոսանոց աճն արձանագրվել է նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, այսինքն՝ անցած տարի էլ էին հունվար-փետրվարին հեռանում, բայց տեմպերը կատաստրոֆիկ աճել են։

Կարելի է չկասկածել, որ այս տվյալների հրապարակումից հետո Տիգրան Սարգսյանը կվերանշանակվի վարչապետի պաշտոնում։ Մարդը փաստորեն 53,7 տոկոսով ակտիվացրել է պայքարը հեղափոխական գործընթացների դեմ եւ միաժամանակ մեծացրել է դրսից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հետագա աճի հնարավորությունը։ Մնում է՝ կարողանա շատից-քչից հոդաբաշխ բացատրություն տա, թե ինչպե՞ս է պատահում, որ նույն երկրում միաժամանակ ե՛ւ տնտեսությունն է աճում, ե՛ւ արտագաղթը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Կարևորը թղթի վրա ամեն ինչ լավ լինի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930