Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամենաչաղ ու բախտավոր բուրժուան Րաֆֆին է». Գուրգեն Եղիազարյանը հակադարձում է Ստյոպա Սաֆարյանին

Ապրիլ 16,2013 11:54

«Այո լատինական Ամերիկայի երկրներում, Աֆրիկայում, ինչու ոչ Ռուսաստանում տեսել ենք՝ ինչի են վերածվում ժողովրդական հեղափոխությունները… Տեսել ենք՝ ինչ կատարվեց Գերմանիայում Հիտլերի ժամանակ, երբ նորից ժողովրդի իրավունքը տարածվեց լայն մասսաների վրա:

Ցանկացած երկրում, ցանկացած հեղափոխություն, որպես կանոն , եթե ժողովրդավարության հենքի վրա է, բուրժուադեմոկրատական է: Ի՞նչ է, Ստյոպա Սաֆարյանը ժողովրդական հեղափոխության ջատագո՞վ է, իսկ ժողովրդական բոլոր հեղափոխությունները վերածվում են ֆաշիզմի, ուրիշ դիկտատուրայի: Սա նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ Ստեփան Սաֆարյանը, եթե բուրժուա է ուզում տեսնել, թող լավ նայի Րաֆֆին, Րաֆֆիի ծնողներին, նրանց ունեցվածքին եւ ԱՄՆ-ում նրանց դավանանքին: Եթե լավ նայի, կտեսնի, որ ամենաչաղ ու բախտավոր բուրժուան ուղիղ Րաֆֆին է, որ իր դիմաց կանգնած է: Թող նրանից զգուշանա: Լեւոն Տեր-Պետրոսյանից ու բուրժուաներից պետք չէ զգուշանալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ հիմնադիր համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելուն վերաբերող հատվածի մասին «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանն ասել էր. «Տեր- Պետրոսյանը խոսել է Երեւանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿ- ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:

Սա էական է այն պատճառով, որ ինքը՝ «հեղափոխության» անվանումը ենթադրում է ոչ թե ժողովրդի, այլ բուրժուաների կողմից կառավարում: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը եւ այդ քաղաքական ուժերը չեն կանգնել եւ չեն կանգնում ժողովրդի կողքին…որովհետեւ «այդ քաղաքական» ծրագրի համաձայն՝ իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին , այլ ոչ թե ժողովրդին՝ ինչպես հռչակում են «Բարեւի» հեղափոխությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը… այստեղ են ասել՝ բռնվիր Երեւան եւ երեւանցի բուրժուաներն են գալիս «փոխելու», «Երեւանից սկսելու» ու «Երեւանը բուրժուային վերադարձնելու»:

Ստյոպա Սաֆարյանի պնդմանը, թե իշխանությունը բուրժուաներին վերադարձնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական» ծրագիրն է ժողովրդի կողքին չկանգնելու հիմնավոր պատճառը. «Թե չէ էլ Գասպարյան Վլադիմիր, մոմ վառել, էլ աղոթք, էլ մանկություն, էլ երազանք, էլ «հարգելի Սերժ Սարգսյան» իբրեւ երկխոսությունից մնացած հուշ, էլ ՀԱԿ ծափահարություններ, էլ թատրոն…» դիտարկումներին, պարոն Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Ժառանգության» լիդերի վարած անիմաստ քաղաքականության, անծրագրային եւ անհասկանալի քաղաքականության արդյունքում իրենց թատրոնը ընթանալու է առանց հանդիսատեսի: Լեւոն Տեր-Պետրոսյանը դասական է ասել՝ նուրբ հումորի հենքի վրա՝ որ միանամ ի՞նչ անեմ, գնամ մոմավառությա՞ն: Բա ճիշտ է ասել: Ժառանգության ասած եւ իշխանության անընդհատ կրկնվող տարբեր ելույթներում մի միտք է կրկնվում, որ Րաֆֆին «նոր շունչ» մտցրեց, որ կաերլի է մարդու համար աղոթել, հետո գալ փնովել, հետո փնովել, հետո աղոթել:

Րաֆֆի Հովհաննիսյանն անընդհատ ասում է ՝ Սերժ Սարգսյանն իր ձայները գողացավ: Գողության, խաբեության մեջ է մեղադրում, հետո գնում է աղոթում, այ դա իսկական նոր շունչ էր: Այ այս թատրոնը երկար է տեւելու, որովհետեւ իշխանություններին հարկավոր է , որ հնարավորինս այս «ընդդիմադիրը» երկար տեւի, որ հիմնական ընդդիմադիր ժողովրդին գցի թյուրիմացության մեջ» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Համ «Ամենաչաղ ու բախտավոր բուրժուա, Րաֆֆիի» դեմ էք պայքարում, համ ուզում էք բուրժուական հեղափոխություն անեք, ֆաշիզմից փրկեք Հայաստանը: Սա առնվազն ծիծաղելի կլիներ եթե վիճակը այսքան տխուր չլիներ:

  2. Տիգրան says:

    Հետաքրքիր է, որ շատերը խոսում են Րաֆիից, նրանից հիասթափվելուց, նրան համարում են այլևս անուժ և այլն… Եթե իսկապես այդպես լիներ, ապա նրանք պարզապես կդադարեին խոսել ու քննադատել Րաֆիին…

  3. Մարգար Մախսուդյան says:

    Ղազարոս Աղայանը մի հիանալի հեքիաթ ունի՝ ՛՛Մանուկ խան՛՛: Այդ հեքիաթի հերոս հրաշամանուկը տեսնելով հասուն մարդկանց անհաշտ վեճը, նրանցից արդարին խորհուրդ է տալիս, ետևից կանչելով՝ Եզնատերը համարանա՜, եզնատերը համրանա՜, որից հետո արդար եզնատերը համր է ձևանում և բացահյտվում է անազնիվ էշատիրոջ անարդար լինելը: Եթե Աղայանը կենդանի լիներ, մեր չորս ընդդիմադիր քաղաքական ուժերին թերևս ասեր՝ Ով արդար է՝ համրանա՜, ով արդար է համրանա՜…

  4. Armine G says:

    Եթե յուրաքանչյուրս ազնվորեն ու հայրենասիրաբար անենք այն ինչ կարող ենք հանուն ժողովրդի փրկության, կազատվենք մեր ներկա թշվառ վիճակից ու մեզ սպառնացող հետագա ճգնաժամից: Րաֆֆին ու շատ-շատերը անում են դա: Եկեք թողնենք քննադատությունն ու բամբասանքները, և ուս ուսի տված տանենք մեր պայքարը մինչև կհասցնենք մեր երկիրը զարգացած երկրների մակարդակին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930