«ԲՀԿ-ն, ի հեճուկս մեր մրցակիցների բոլոր անտրամաբանական հայտարարությունների, երբևէ չի մասնակցել նախագահական ընտրությունների ու թեկնածու չի առաջադրել, սակայն դա չի խանգարել, որ խորհրդարանական ընտրություններում նման վստահության քվե ստանանք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում դիմագրավելով լրագրողների բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում էին ԲՀԿ-ի`նախագահական ընտրություններին չմասնակցելուն, հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Նա նկատեց, որ Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության կազմը 90 տոկոսով փոխվել է և սա, մասամբ պատասխան էր նաեւ այն քննադատության, թե ԲՀԿ-ն անցած տարիներին կողմ է քվեարկել ավագանիում ՀՀԿ ներկայացրած օրինագծերին:
Իսկ խնդիրները, ինչի համար ԲՀԿ-ն փորձում է ստանձնել քաղաքի կառավարումը շատ են. «Թափառող շներ, բազմաբնակարան շենքերի վրա լուսավորության համար տրամադրվող ծախսեր, ինչ-որ զուգարաններ, խայտառակ վիճակում գտնվող գետնանցումներ…. Մենք սրտացավ մոտեցում ենք առաջարկում քաղաքի կառավարմանը, և եկեք վերջ տանք քաղաքական շահարկումներին»:
ԲՀԿ մամուլի խոսնակը բավարար է գնահատում քարոզարշավի մեկնարկը եւ անցած փուլը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իսկ ո՞րն էր Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի «սրտացավ» վերաբերմունքը: