Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «ՄԻՊ-ի աշխատանքը կգնահատեի շատ վատ»

Ապրիլ 16,2013 11:40

Այն, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում շատ անելիքներ կան, ոչ մի կասկած։ Սակայն մինչ օրս ՄԻՊ գրասենյակը, թեեւ բազմաթիվ ջանքերին, այնուամենայնիվ, այս հարցում դեռ ցանկալի արդյունքի չի հասել։ Այս ոլորտում հեղափոխություն է խոստանում իրականացնել ՕԵԿ առաջնորդը: Բանն այն է, որ շուտով մեր երկրում ստեղծվելու է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը նախագահելու է Արթուր Բաղդասարյանը։

ՀԱՐՑ. Ի՞նչ սպասելիք ունեք այս հանձնաժողովից, ի՞նչ եք կարծում՝ այն կկարողանա՞ փոխել իրավիճակը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ թվացել է, որ էականը բազմազանության մեջ չէ, այլ այդտեղ

աշխատող մարդկանց վերաբերմունքն է կարեւոր։ Կարելի է ստեղծել եւս 20 մարմին, բայց եթե նրանք իրենց գործում լինեն սահմանափակված եւ որպես անձ՝ իրենք էլ նվիրված չլինեն այդ գործին, դա անիմաստ կլինի։ Ինձ թվում է՝ սա հերթական այն մարմինն է, որ լրացուցիչ ինչ-որ գումար կորզելու համար են ստեղծել, որովհետեւ եթե եղածը շատ լավ աշխատեցնեին, ապա լավ կլիներ վիճակը։ Բայց դա այդպես չէ։ Ես՝ որպես փաստաբան, ներկայիս ՄԻՊ-ի աշխատանքը կգնահատեի շատ վատ։ Իսկ թե ինչ պետք է անել ոլորտում հաջողության հասնելու համար, ապա կասեմ՝ պաշտոնանկ անել գլխավոր դատախազին ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, եւ մենք այս ոլորտում կունենանք հաջողություն։

ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵԱՅԱՆ

Փաստաբան

 

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930