Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Ես լինելու եմ ժողովրդի կողքին»

Ապրիլ 16,2013 11:34

Հատված Անդրիաս Ղուկասյանի հետ հարցազրույցից:

– Ապրիլի 9-ին հաջորդած շարժման քայլերը Ձեզ գոհացնո՞ւմ են։

– Իսկ ի՞նչ կա հիմա։ Դրանից հետո որևէ քայլ չեմ տեսնում, դեռ նոր պիտի անեն։

– Այսուհետ և՞ս լինելու եք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։

– Ես լինելու եմ ժողովրդի կողքին։

– Հրապարակո՞ւմ եք լինելու։

– Այո, եթե նման անհրաժեշտություն կա։

– Ի դեպ, տեսակետ կա, որ Դուք շարժվում եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով կա՛մ նպատակ ունեիք բախումների տանելու ժողովրդին։

– Նախ՝ նման գործողությունների տանելը քրեորեն պատժելի արարք է։ Կա երկու լուծում, իրավապահները որպես հիմք են ընդունում այդ հրապարակումները, որպես հանցագործության մասին հրապարակում և ձերբակալում են ինձ, կամ էլ դա դիտարկում են որպես սուտ մատնություն և պատժում այն մարդկանց, ովքեր նման հայտարարություններ են անում։

– Այսինքն, Դուք ոչ մի կապ չունե՞ք Ոոբերտ Քոչարյանի հետ։

– Ես որևէ կապ չունեմ ոչ երկրորդ, ոչ էլ առաջին կամ երրորդ նախագահների հետ։ Առհասարակ, նախագահների հետ կապ չունեմ։ Որևէ կախվածություն չունեմ որևէ քաղաքական ուժից, ոչ մեկի ցուցմունքները չեմ կատարում։ Շահավետ է այն գործողությունը, երբ քաղաքական գործիչը ենթարկվում է ժողովրդի պահանջին, անում է այն, ինչի անհրաժեշտությունն ունի ժողովուրդը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միասնական says:

    Այս մարդը այն հազվագյուտ քաղաքական գործիչներիգ է որն իրոք անձնական շահ չի հետապնդում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930