«Հարց է առաջանում՝ հնարավո՞ր էր, որ դե ֆակտո ընտրված նախագահը հաստատվեր նաեւ դե յուրե: Իմ կարծիքով այո, հնարավոր էր»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ինքն իրեն այսպիսի հարց ուղղեց եւ պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, «եթե այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում էին, որ կողմ են իշխանափոխությանը, պայքարում են ռեժիմի դեմ, այդ խոսքերը գործի վերածեին, դա հնարավոր կլիներ: Այն խոսքերը, որոնք եղան հետընտրական շրջանում, որ իրենք շարժման կողքին են, ըստ էության ձեւական արտահայտություններ էին, եթե չասեմ, որ այդ ուժերը պայքարում էին Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման դեմ»: Նա ասաց, որ բացառություն էր ՀՅԴ-ն:
Ռուբեն Հակոբյանը նաեւ վստահեցրեց, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը չտեղավորվեց որեւէ մեկի սցենարի մեջ՝ ոչ իշխանության, ոչ ընդդիմության. «Ես, ճիշտն ասած, մի քիչ ուզում եմ անդրադառնալ ՀԱԿ-ի կեցվածքին, նրա առաջնորդի խոսքերին վերջին համագումարին, որովհետեւ բավականին լուրջ գրոտեսկային քննադատություն հնչեցվեց «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Հնչեցվեց գովասանք ԲՀԿ-ի հասցեին, բամբասանք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին»: Ըստ Ռուբեն Հակոբյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի արածը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ քաղաքական ժուլիկություն, որը նախկինում կիրառվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ, հետո տեսավ չստացվեց, թեքվեց ԲՀԿ-ի կողմը. «Մինչեւ այս պահը Գագիկ Ծառուկյանն ինքն է կարողացել ամբողջությամբ օգտագործել ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բավականին անխնա օգտագործել է նրանց, եւ դրա առհավատչյան խորհրդարանական ընտրություններն էին: Ինչ վերաբերում է քննադատությանը Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, երբ խոսքի սկզբում ասում է՝ պետք չի վատ խոսել, քանի որ բարիկադների վրա է, հետո վերջակետ է դնում եւ շարունակում Սերժ Սարգսյանի թեւավոր խոսքով՝ գնամ ի՞նչ անեմ, Վովա Գասպարյանի հետ աղոթելո՞ւ գնամ, իմ մանկության երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը: Ես կպատասխանեմ իր ոճով: Այն 10-ը զոհերի մանկության երազանքը չի եղել, որ նրանք հավատան ձեզ եւ ձեր կողքին կանգնեն իսկ, ամենավճռական պահին դուք պետք է թաքնվեիք ձեր 4 պատերի ներսում եւ հայտարարեիք, որ իշխանությունը անվտանգության երաշխիքներ ձեզ համար չի տալիս եւ տանեիք երիտասարդներին դեպի գնդակահարություն: Վստահեցնում եմ, դա ոչ նրանց, ոչ էլ նրանց ծնողների մանկության երազանքը չի եղել: Եթե դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ժողովրդին չտարավ բախումների եւ չմնացին ասֆալտին դիակներ՝ դա ձեր խնդիրն է: Րաֆֆի Հովհանիսյանն ի սկզբանե հայտարարել էր, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվի Մարտի 1-ը: Այս կեցվածքը ցինիզմ էր եւ քաղաքական նեռության դասական արտահայտություն»:
Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց, որ այսօր ընդդիմադիր դաշտի թիվ 1 պառակտողը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նա ընդգծեց, որ այն ՀԱԿ անդամները, որոնք քիչ թե շատ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողքին են կանգնել, չեն հրավիրվել ՀԱԿ-ի համագումարին:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, ոչ մի երաշխիք չկա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե հանկարծ այնպես ստացվի, որ նորից վերադառնա իշխանության, շարունակելու է 1996-ի իր արածները, առավել եւս, որ որեւէ ներողություն չի ասել՝ պետականությանը այդպիսի հարված հասցնելու համար: Բացի այդ, նրա կողքին է դեռ «գլխավոր ճարտարապետը»՝ Գագիկ Ջհանգիրյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այն, որ մարտի մեկի զոհերի մեղքը Լևոնի խղճի վրա է, դրանում համոզված եմ:
Թե որ հինավուրց մասնագիտությանն են նմանացնում քաղաքականությունը, դա բոլորը գիտեն: Այդ երկու ճշմարտություններն էլ մեկ անգամ ևս ինձ համար հաստատեց Ռուբեն Հակոբյանը` շեշտելով Լևոնի մեղքը զոհերի համար: Չգիտես ինչու այս գործիչը և իր կուսակցությունը վերջին ամիսներին փորձում էին սիրախախեր անել ՀԱԿ-ի հետ, հրավիրում էին միասին տանել պայքարը, միավորվել, և այլն, բայց ամենևին չէին հիշում, որ խոսքը գնում է մարդկանց ինքնասպանության դրդած և հետո նրանց լքած մարդկանց մասին: Բայց բավական էր ԼՏՊ-ն իրենց քննադատեր, մեկ էլ հիշեցին, որ նա մարդասպան է…: Այո, Լևոնը դիակների վրայով նոր չէ, որ քայլում է, և հազար անգամ այո` քաղաքականությունը պոռնկություն է…
Գրազ կգամ, որ եթե վաղը Լևոնը այնուամենայնիվ որոշի նրանց միանալ, հիացմունքով կսեղմեն նրա արյունոտ ձեռքը
Չի կարելի նման ապուշություն գրել: Եթե մարտի 1-ի զոհերի հարազատները Տեր-Պետրոսյանին չեն մեղադրում, դեռ ավելին, մինչև հիմա Կոնգրեսի կողքին են, ուրեմն ոչ ոք բարոյական իրավունք չունի մեղադրել առաջին նախագահին: Իսկ դաշնակ Ռուբիկը, մարտի 1-ը բարդելով Տեր-Պետրոսյանի վրա՝ ընդամենը մի խնդիր է լուծում, արդարացնել իր նախկին շեֆ ռոբերտ քոչարյանին: Իսկ պատկերացնում եք, որ Լևոնը գնար Սերժի ինագուրացիային? Կբզկտեիք, կհոշոտեիք Լևոնին: Իսկ որ Րաֆֆին մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը գնաց Սերժի երդմանը՝ երևի մոռացել եք: Հետո էլ արդարացավ, թե սևազգեստ էր գնացել, ոնց որ մնացածը սպիտակ կոստյում շալվարով էին:
Վարդան, ջան, ոնց որ շատ եք Ձեր վրա վերցնում, կարող է չկարողանաք տակից դուրս գալ: Հարմար բան է չէ՞ վիրտուալ լավ տղա լինելը` վիրավորանքներ գրել, երբ գիտես որ ոչ տեղդ գիտեմ, ոչ տարիքդ, ոչ էլ նույնիսկ սեռդ… , քանի որ ընդամենը Vardan-ը ինձ այդ հարցերի պատասխանը չի տալիս: Միայն ենթադրում եմ, որ ՀԱԿ-ի երիտթևական մոլեռանդներից եք, ու շատ ջահել: Լևոնի ժամանակները չեք ապրել, կամ չեք հիշում: Այ եթե բարի լինեք ինձ գտնեք ՖԲ-ի իմ էջում, որտեղ նույն անուն ազգանունով եմ, նկարն էլ իմն է` զինվորական համազգեստով, ես սիրալիրորեն Ձեզ կբացատրեմ, թե ապուշությունը որն է, ինչ գույնի է, և ոնց են ուտում…: և հավատացեք` քիչ չի թվա:
Համենայն դեպս խնդրում եմ այս էջում, Հռիփսիմեին հարգելով, խոսենք մեր կարծիքների մասին, մեկս մյուսին չվիրավորելով: Այսքանը կոռետության մասին, որը ուղղակի ընդունեք որպես ավագ ընկերոջ խորհուրդ: Երբ ես անձամբ պատվոգրեր և խրախուսանքներ էի ստանում Լևոնից, Վանոյից և մյուսներից` իրենց հրամանները գերազանց կատարելու համար, կարծում եմ Դուք դեռ սեղանի տակով էիք քայլում: Հավանաբար նույն այդ պատճառով էլ չգիտեք, որ Ռուբեն Հակոբյանը դաշնակ չի այլ ժառանգական: Ամեն դեպքում, այն հարցին, թե ով իրավունք ունի մեղադրել Լևոնին, ով` ոչ, ասեմ որ ԵՍ ԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ’, և ոչ միայն մարտի մեկի, այլ նաև շատ ու շատ այլ հանցագործությունների համար, որոնց ականատեսը և երբեմն էլ անմիջական մասնակիցն եմ եղել անձամբ: Բայց ես հո Ձեզ չե՞մ արգելում հիացած լինել նրանով, և իմ կարծիքը Ձեր վզին չեմ փաթաթում: Ժամանակը ամեն ինչի գնահատականը կտա: Ասեմ նաև, որ Րաֆֆիի մասին Ձեր կարծիքին համաձայն եմ` այդ մարդը իմ կարծիքով խոսալուց բացի ոչ մի բանի ընդունակ չէ: վերջերս իր խոսքն էլ է անկապ և անհոդաբաշխ դարձել… Իսկ զոհերից առնվազն մի ընտանիքի շատ լավ եմ ճանաչում, որոնք ամեն օր աղոթում են, որ Լևոնը լավ օր չունենա…